News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարտի 29-ին Հայաստանի ազգային հավաքականը Էլբասան քաղաքում 2015թ.-ի առաջին հանդիպումը կանցկացնի Ալբանիայի հավաքականի դեմ:

Հանդիպումը շատ սկզբունքային ու կարևոր է Եվրոպայի առաջնության ուղեգրի համար պայքարում: ՖԱՖ-ը, ունենալով արտագնա խաղերի մեկնելու հսկայական փորձ,  կազմակերպում է ավտոբուսային ուղևորություն դեպի Ալբանիա՝ կարևոր այս խաղում հավքականին աջակցելու համար:

Ուղևորության ընթացքում կլինի 2-օրյա հանգիստ Հունաստանում, իսկ ուղևորությունը կնթանա հետևյալ երկրներով՝ Վրաստան-Թուրքիա-Հունաստան-Ալբանիա: Ճանապարհի ռեկորդային երկար լինելու պատճառով այս անգամ որոշվել է մրցավայր մեկնել միայն արական սեռի ներկայացուցիչներով:

Փաթեթը ներառում է`
- ավտոբուսի տոմս
- Թուրքիայի վիզա
- շենգեն վիզա /Հունաստան/
- ապահովագրություն
- հյուրանոց` 2 գիշեր Սալոնիկիում Rotonda Hotel 3*, նախաճաշ;
- հոսթել` 2 գիշեր Tirana Destil Hostel, նախաճաշ
- Ճանապարհի սնունդ

Տեղերը սահմանափակ են: Ամրագրման համար, ինչպես նաև այլ հարցերի դեպքում զանգահարել` 010 562324, 099 227788

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ