News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մարաշում փետրվարի 19-ին, 4 մարդու, այդ թվում 8-ամսական երկվորյակ տղաներին, վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը կալանավորվել է։

Այս առթիվ ՀՀ Քննչկան կոմիտեի տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Երեւանում տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ քննվող քրեական գործով վարորդին մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Փետրվարի 19-ին Երեւանում` Նորք-Մարաշի Արմենակյան փողոցում, տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել ավտոմեքենայի վարորդ Ռ. Ավետիսյանին:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու մարդու մահ):

Քննիչը դատարան է ներկայացրել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին միջնորդություն, ինչը բավարարվել է:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, քաղացի Ռ.Ավետիսյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Մարաշի Արմենակյան փողոցում վրաերթի է ենթարկել 4 անձի` 82-ամյա Անահիտ Կարապետյանին, 29-ամյա Աննա Հարությունյանին եւ նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետեւ բախվել ցանկապատին: Վրաերթի հետեւանքով մանկահասակ երեխաներից մեկը մահացել էր փետրվարի 19-ին, մյուսը` այսօր, փետրվարի 22-ին` հիվանդանոցում: 
Դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ապրիլի 22-ին, ժամը 21:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Ապօրինի արդյունահանում՝ վարձակալածից դուրս տարածքներում. Ամասիայի և Անիի ոստիկանների բացահայտումները
Առանց համապատասխան թույլտվության և պայմանագրի համայնքի սեփականութուն հանդիսացող գյուղնշանակության տարածքում ապօրինի...
Ամենաշատ