NEWS.am-ին հայտնի է դարձել, որ փետրվարի 22-ի գիշերը անհայտ անձինք կոտրել են Աբովյան փողոցի թիվ 13 հասցեում եւ Մաշտոցի պողոտայի թիվ 46 գտնվող տերմինալները եւ հափշտակել գումարը:
Նախնական տեղեկություններով տերմինալներից մեկից հափշտակել են 100 հազար դրամ, մյուսից ավելի պակաս: Նրանք դեռ չեն հայտնաբերվել: Կատարվում է քննություն: