News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության վերաբերյալ փետրվարի 19-ին շվեդական ռադիոյով հարցազրույց է հեռարձակվել պրոֆեսոր Օվե Բրինգի հետ, որը հանդիսանում է միջազգային իրավունքի ասպարեզում Շվեդիայի հեղինակավոր մասնագետներից մեկը եւ ցեղասպանությունների թեմայով բազմաթիվ մենագրությունների եւ հրապարակումների հեղինակ է։

Պրոֆեսոր Բրինգը ներկայացրել է Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան Թուրքիայում տիրող իրավիճակը՝ ընդգծելով, որ երկրի կառավարությունն ուներ կայսրության տարածքում ապրող հայ եւ այլ քրիստոնյա փոքրամասնությունների միաձուլման խնդիր, ինչն իրականացվել է բնաջնջման ճանապարհով՝ օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում ստեղծված իրավիճակից։

Ներկայացվել է Ցեղասպանության ընթացքը` ընդգծելով դրա փուլային բնույթը, ինչի արդյունքում նախ ձերբակալվել եւ սպանվել է հայ մտավորականությունը, որից հետո տեղահանվել եւ գաղթի ճանապարհին բնաջնջվել է բնակչության մյուս հատվածը՝ հիմնականում կանայք, երեխաներ եւ տարեցներ։ Համեմատականներ անցկացնելով այլ ցեղասպանությունների հետ՝ պրոֆեսոր Բրինգը նշել է, որ փուլային բնույթ են կրել նաեւ Հոլոքոստը, Կամբոջայում տեղի ունեցած ցեղասպանությունը եւ այլ զանգվածային բնաջնջումներ։

Օվե Բրինգն ընդգծել է, որ այն, ինչ կատարվել է հայերի հետ Օսմանյան կայսրությունում, ցեղասպանություն էր, այլ ոչ թե ուղղակի տեղահանում, քանի որ տեղահանումը ենթադրում է մարդկանց խմբի վերաբնակեցման կազմակերպում, նախապես անհրաժեշտ պայմանների ստեղծում եւ բնակավայրերի պատրաստում։ Շարունակելով իր խոսքը՝ պրոֆեսորը նշել է, որ հակառակ դրան` հրամայված էր գաղթի ճանապարհին որքան հնարավոր է շատ հայերի սպանել։ 

Ավարտելով իր խոսքը` Օվե Բրինգը նշել է, որ տարբեր հաշվարկներով Ցեղասպանության տարիներին սպանվել է 1-1.5 մլն մարդ, կան 1916թ. հրապարակված տվյալներ մոտ 900 հազար սպանվածների վերաբերյալ, ինչպես նաեւ բազմաթիվ վկայություններ: «Ցեղասպանության արդյունքում է, որ ներկայումս հայերը սփռված են ամբողջ աշխարհով մեկ», - շեշտել է պրոֆեսորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Ամենաշատ