News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանը սպառնում է լքել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Արեւմուտքի հետ տարվող բանակցությունները, եթե մասնակիցները Իրանին պարտադրեն իրենց կամքը։ Այս մասին երկուշաբթի հայտնում է իրանական Press-TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրան փոխարտգործնախարար Աբաս Արաքչիին։

«Իրանական կողմի գլխավոր ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանը կարող է լքել բանակցությունները, եթե մյուս կողմերը շարունակեն Իրանի Իսլամական Հանրապետությանը պարտադրել իրենց կամքը»,-մեջբերում է հեռուստաընկերությունը։

Իրանի եւ «վեցնյակի» միջեւ բանակցությունները փետրվարի 20-ից ընթանում են Ժնեւում տարբեր ձեւաչափերով, գրում է «Ինտերֆաքս»-ը։

Հիշեցնենք, որ բանակցությունների նախորդ փուլը կայացել էր հունվարի 18-ին Ժնեւում։ Անցյալ տարվա նոյեմբերի 24-ին  լրացել էր Իրանի եւ «վեցնյակի» միջեւ միջուկային հարցի շուրջ խնդիրների կարգավորման համար նախատեսված ժամկետը։Կողմերը պայմանավորվել էին երկարաձգել քննարկման ժամկետը։

Բանակցությունների նպատակը Իրանի միջուկային ծրագրի վերջնական կարգավորման հարցում  համապարփակ համաձայնագրի մշակումն է։ Ըստ ձեռք բերած փոխհամաձայնության՝ համաձայնագիրը պետք է պատրաստ լինի մինչեւ հունիսի 30-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ