News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն առաջարկում է ստեղծել համապատասխան հանձնաժողով՝ քննարկելու ներքաղաքական իրավիճակը, մասնավորապես Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ թիմի նկատմամբ կիրառված որոշումները:

«Պարոն Սահակյան, մենք միամիտ չենք, եւ դուք՝ որպես ՀՀԿ թիմի անդամ, աջակցել եք Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ որոշումներին, որոնք կիրառվեցին Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ թիմի նկատմամբ: Վերանալով այդ արձանագրումից եւ դիտարկելով ձեզ ԱԺ նախագահի դերում՝ մենք համարում ենք, որ Ազգային ժողովի անհետաձգելի քննարկման առարկա պետք է դառնար Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի նկատմամբ Սերժ Սարգսյանի անձնական մասնակցությամբ սանձազերծված ահաբեկչական գործողությունները, հակասահմանադրական հարձակումները: Սա գրոհ է մեր սահմանադրական ազատություններին»,- այսօր՝ փետրվարի 23-ին, խորհրդարանում հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, սակայն, ընդհատեց Զուրաբյանին՝ հայտարարելով, որ «սա մտքերի փոխանակման վայր չէ»:

«Գագիկ Ծառուկյանի թիմն ունի մի ողջ խմբակցություն եւ Ծառուկյանը Ձեր խոսնակության կարիքը չունի: Դուք հարցը տվեք»,- ասաց Շարմազանովը:

ՀԱԿ խմբակցության ղեկավարն առաջարկեց ստեղծել հանձնաժողով՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

Պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին՝ ԱԺ նախագահը հայտարարեց. «Ձեր մտքերի հետ համաձայն չեմ, առավել եւս ձախողված վրեժխնդրությունը թատերաբեմ չի կարող դարձնել Ազգային ժողովը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ