News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունգարիայում իշխող կոալիցիան՝ վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ, կորցրել է որակյալ մեծամասնությունը խորհրդարանում:

ՖԻԴԵՍ կուսակցությունը՝ Օրբանի ղեկավարությամբ եւ նրանց միացած քրիստոնեա-դեմոկրատները 2010-ից խորհրդարանում պահպանում էին ձայների 2/3-ը, ինչը թույլ էր տալիս կառավարությանը սահմանադրության մեջ փոփոխություններ ենթադրող օրենքներ ընդունել: Իրավիճակը փոխվել է այս կիրակի Վեսպրեմ քաղաքում տեղի ունեցած լրացուցիչ ընտրություններից հետո, որտեղ հաղթել է անկախ թեկնածու Զոլթան Քեսը:

«Վեսպրեմի ընտրողներն արդարացրել են երկրի ողջ բնակչության սպասումները եւ վերջ են տվել ՖԻԴԵՍ-ի 2/3 մեծամասնությանը»,-ասել է Քեսը:

Երկրի վարչապետն արդեն հայտարարել է, որ մեծ նշանակություն չի տալիս այս ընտրություններին, քանի որ մոտ ապագայում չէր նախատեսում օրենքներ ընդունել, որը պահանջում է խորհրդարանի 2/3 մեծամասնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ