News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստեւը ցուցմունք է տվել Մոսկվայում տնային կալանքի տակ գտնվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանի՝ 1990-ական թվականներին ծավալած լոբբիստական գործունեության մասին, այդ թվում այն մասին, թե Հայրապետյանն ինչպես է ՌԴ-ում օգնել ամերիկյան կազմակերպություններին: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայրապետյանի մտերիմ ընկեր Արթուր Սաֆարյանը:

Արթուր Սաֆարյանը հայտնեց, որ գործով գլխավոր վկաներից մեկը՝ Իգոր Իզմեստեւը, իր ցուցմունքներում այլեւս չի անդրադառնում Եվտուշենկովին, այլ հետաքրքիր պատմություններ է պատմում Հայրապետյանի մասին:

«Իզմեստեւը պատմել է, որ ինքը պետք է արտոնագիր ստանար Ուֆայի ընկերություններից մեկի համար, որը թույլ կտար իրեն ինքնուրույն նավթամքերք արտահանել, իսկ ամեն մի արտոնագրի համար Լեւոն Հայրապետյանը ստացել է 100 հազար դոլար: Թե ով է Հայրապետյանին օգնել, Իզմեստեւը չի հիշում, սակայն նրանք ՌԴ նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի շրջապատից են եղել: Նրա խոսքով՝ Հայրապետյանը շատ մտերիմ է եղել Չեռնոմիրդինի երեք օգնականների հետ»,- ասաց Արթուր Սաֆարյանը:

Հայրապետյանի ընկերը պատմեց նաեւ, որ նախկին սենատորը նշել է, որ հայ գործարարն ամենուրեք ներկայացել է Ռուսաստանում հայկական համայնքի առաջնորդ եւ մտերմացել է հայկական տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ, այդ թվում Շառլ Ազնավուրի եւ հայտնի հայ գործարարների հետ:

«Ւզմեստեւը իր ցուցմունքում նշել է, որ հենց այս կապերի շնորհիվ էլ Հայրապետյանը շուտով դարձել է ամերիկյան General Motors ընկերության ներկայացուցիչ, որից հետո էլ Ռուսաստանի ներքին գործերի եւ առողջապահության նախարարությունների համար տեխնիկա է բերել այնտեղից: Բացի դրանից՝ 1997թ.-ին Հայրապետյանը General Motors-ի տնօրինությանը ծանոթացրել է Թաթարստանի ղեկավարության հետ»,- ասաց Արթուր Սաֆարյանը:

Նա նշեց, որ Իզմեստեւն իր խոսքում անդրադարձել է նաեւ Հայրապետյան եւ շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության ֆինանսական տնօրենի հարաբերություններին:

«Այդ տնօրենը Իզմեստեւի պատմելով հայ է եղել եւ շատ կարճ ժամանակ անց հենց Հայրապետյանն է «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությունը ներկայացրել Ռուսաստանի Դաշնությունում:

Հիշեցնենք, որ 2014թ.-ի հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լեւոն Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով: Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ, հայտնի հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով: Դեկտեմբերին դատարանը եւս 4 ամսով երկարացրել է Հայրապետյանի կալանքի ժամկետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստուգում են գործարարի մահվան մեջ թույնի առկայությունը
Փաստաբանները հույս ունեն, որ քննությունը կպարզի պարոն Հայրապետյանի թունավորման հանգամանքները, ինչի մասին մահվան նախօրեին հայտնել էր եղբորը…
Լեւոն Հայրապետյանին կհուղարկավորեն Մոսկվայի հայկական գերեզմանատանը
Հայ գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ին Մոսկվայի Հայկական եկեղեցում…
Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով լիազոր․ Փրկվել է Լեւոն Հայրապետյանի կյանքը
Նա ուներ շաքարախտ ու վերջերս վիրահատության էր ենթարկվել․․․
Հայրապետյանին տեղափոխել են այլ կալանավայր. իրավապաշտպանն ահազանգում է սարսափելի պայմանների մասին
Սարսափելի պայմաններում նստած է ինքը Մորդովիայում...
ՀՀ օմբուդսմենը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լեւոն Հայրապետյանի հարցը. խոսնակ
Օրեր առաջ՝ հուլիսի 4-ին, Վերին Լարս անցակետում առաջացած խնդրով ռուսաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ եւս…
Լեւոն Հայրապետյանի համար շարունակական ցույցեր եւ նստացույցեր են լինելու. իրավապաշտպան
Պետական պատվեր է...
Ամենաշատ