News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի թիվ 195 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սերյոժա Աբովյանը, որը, ըստ նախնական տեղեկությունների, նախորդ օրը դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարել է երկու աշակերտների, տնօրենի բնորոշմամբ, լավ վարքագիծ ունեցող եւ առանձնակի ակտիվությամբ աչքի չընկնող աշակերտ է: Այս մասին NEWS.am-ին ասաց դպրոցի տնօրեն  Անահիտ Պողոսյանը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել դպրոցի տարածքից դուրս, հետեւաբար, իրենք կատարված համար պատասխանատվություն չեն կրում:

«Նա մեր աշակերտն է, մենք ցավում ենք պատահածի համար, բայց դեպքը դպրոցի հետ կապ չունի: Վիճաբանությանը մասնակցած տղաներից միայն այդ երեխան է եղել մեր դպրոցի աշակերտ, մնացածներն ուրիշ տեղից են եղել ու իրեն ճնշել են: Ինքը ընտիր երեխա է, համեստության տիպար»,- ասաց տնօրենը:

Սերյոժան դպրոցի տնտեսագիտական հոսքում է սովորում, նրա դասղեկ Ալինա Բրուտյանը մեզ հետ զրույցում նույնպես վստահեցրեց, որ Սերյոժան խելացի եւ հավասարակշռված աշակերտ է: Ինչպես նշեց նա, իրենք միջադեպի մանրամասներից տեղյակ չեն, միայն ենթադրում են, որ Սերյոժային ներքաշել են կռվի մեջ:

«Երեւի այդ տղաները խնջույքից են դուրս եկել, ինչ-որ մանրուքի պատճառով է վեճը առաջացել: Հավանաբար, հենց իրենք էլ հրահրել են վեճը, Սերյոժան նման բան չէր անի»,- ասաց դասղեկը: 

Նշենք, որ Սերյոժան այսօր դպրոց չէր գնացել: Դանակահարված երկու աշակերտները, երկուսն էլ, ըստ նախնական տեղեկությունների, 8-րդ դասարանի աշակերտներ, տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից մեկի՝ 14-ամյա Բենիկ Նիկողոսյանի վիճակը ծանր է, նա վիրահատվել է, նա գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերականդանացման բաժանմունքում։

Մյուս տուժողը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Այդտեղից NEWS.am-ին հայտնեցին, որ տղայի վիճակը լավ է, վերքը մշակել են, կարել, բարեբախտաբար, թափանցող վերք չի եղել, կյանքին վտանգ չի սպառնում, առաջիկայում դուրս կգրվի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 22-ին Երեւանի թիվ 195 ավագ դպրոցի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ աշակերտների միջեւ, որն ավարտվել է դանակահարությամբ: Վեճի ժամանակ երկու 8-րդ դասարանցիներ դանակի վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Նախնական տեղեկություններով՝  նրանց դանակով հարվածներ է հասցրել կռվի մասնակիցներից մեկը, որը 195 դպրոցի 11-րդ դասարանում է սովորում: Հիվանդանոց տեղափոխվածներն այլ դպրոցի աշակերտներ են: 11-րդ դասարանցին փետրվարի 23-ին ժամը 01.00-ին ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Թայվանում տղամարդը հրաձգություն է սկսել նախարարության շենքում
Հրաձգություն Թայվանի թվային զարգացման նախարարության շենքում...
Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական…
Ամենաշատ