News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ԱվտոՎԱԶ-ը ծրագրում է զգալիորեն՝ 10 անգամ ավելացնել նոր Lada Largus Cross-ի արտադրության ծավալները: Պատճառն ավտոմեքենայի մեծ պահանջարկն է:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Տոլյատիում ներկայացվեց Lada Largus-ի քրոսովեր տարբերակը: Cross մոդիֆիկացիան թողարկվում է 5 եւ 7 տեղանոց տարբերակներով եւ երեք գույնով. սառցագույն, մոխրագույն կամ պլատինե: 5 տեղանոց տարբերակն արժե սկսած 553 հազար ռուբլուց, 7 տեղանոցը՝ 20 հազարով ավելի թանկ:

Փետրվարի 7-ին սկսել են նաեւ ավտոմեքենայի նախնական պատվերներ ընդունել, սակայն վաճառքում այն առայժմ չկա: Գործարանը ավտոսրահներ ընդամենը 30 մեքենա է ուղարկել: Ներկայում Տոլյատիում օրական մեկ ավտոմեքենա է արտադրվում: Մինչեւ փետրվարի վերջ ԱվտոՎԱԶ-ը ծրագրում է 200 Lada Largus Cross արտադրել, իսկ սերիական արտադրությունը կսկսվի մարտից: Նախատեսվում է տարեկան 10-20 հազար ավտոմեքենա թողարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ