News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռումինացի լուսանկարիչ Ռադու Զացիուն որոշել է գեղարվեստական յուրահատուկ տեսք հաղորդել մրգերին եւ բանջարեղենին՝ դրանք վերածելով ուտելի լամպերի: Նա հանում է պտուղների միջուկը եւ ներսում տարբեր չափերի լամպեր տեղադրում:

Որոշ մրգերի, ասենք՝ կիվիի, արքայախնձերի եւ ելակի պարագայում, դա համեմատաբար դյուրին է: Սակայն ավելի կարծր պտուղների, օրինակ՝ կարտոֆիլի կամ ծաղկակաղամբի դեպքում, լուսանկարիչը շաղափ է օգտագործում:

Տաղանդավոր լուսանկարչի նախագիծը կոչվում է «The Light Inside» («Լույս ներսում»): Հարկ է նկատել, որ ծրագիրը մեկնարկել է ինքնատիպ բառախաղի արդյունքում. «լամպ» բառը, գերմաներեն՝ «gluehbirne», բառացիորեն թարգմանելու դեպքում նշանակում է «լուսավոր տանձ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ