News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի թիվ 195 ավագ դպրոցի մոտ նախորդ օրը՝ փետրվարի 22-ի երեկոյան դանակահարությամբ ավարտված աշակերտների վիճաբանությունը տեղի է ունեցել դանակահարված տղաներից Վահրամ Սահակյանի ծննդյան տարեդարձի արարողությունից հետո: 14-ամյա Վահրամը NEWS.am-ին պատմեց, որ ինքը փորձել է օգնել ընկերոջը, երբ դանակի մի հարվածն էլ իրեն է հասել:

«Երեկ ծնունդս էր, գնացել էինք լողավազան, հետ դառնալուց մի քիչ տեղ էինք քայլել, երբ ես մտա խանութ: 5 րոպե եմ մնացել խանութում, դուրս եկա, տեսա, որ ընկերոջս խփում է: Վազեցի, որ օգնեմ, ինքը եկավ դեպի ինձ, խփեց ու փախավ: Մինչեւ ինձ երեւի վիճաբանություն է եղել, բայց ես որ իրեն չէի ճանաչում»,- պատմեց Վահրամ Սահակյանը՝ վստահեցնելով, որ իր ծննդյան տարեդարձին իրենք ալկոհոլ չեն օգտագործել, մինչեւ դեպքն էլ որեւէ մեկի հետ կոնֆլիկտ չեն ունեցել:

Դեպքից հետո Վահրամին տարել են տուն, որտեղից էլ «Շտապօգնության» մեքենայով՝ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց: Այժմ նրա վիճակը լավ է, մոտ օրերս դուրս կգրվի: Նրա ընկերոջ՝ Բենիկ Նիկողոսյանի վիճակը, սակայն, շարունակում է ծանր մնալ:

«Արմենիա» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի մոտ հավաքված՝ Բենիկի հարազատները թեեւ նրա հետ դեպքի մասին դեռ չէին խոսել, բայց վստահեցրին, որ հնարավոր չէ՝ նա սկսած լիներ վիճաբանությունը:

«Բենիկը սպորտսմեն տղա է, չեմպիոն, ինքը նման կոնֆլիկտի մեջ չէր մտնի, համեստ, խելոք երեխա է»,- ասաց հարազատներից մեկը:

Նշենք, որ 8-րդ դասարանի երկու աշակերտներին դանակահարած Սերյոժա Աբովյանին նույնպես 195 դպրոցում բնութագրում են որպես հավասարակշռված, լավ պահվածք ունեցող երիտասարդի։ Նա արդեն ներկայացել է ոստիկանություն։ Ընթանում է քննություն։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 22-ին Երեւանի թիվ 195 ավագ դպրոցի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ աշակերտների միջեւ, որն ավարտվել է դանակահարությամբ: Վեճի ժամանակ երկու 8-րդ դասարանցիներ՝ Բենիկ Նիկողոսյանը եւ Վահրամ Սահակյանը դանակի վնասվածքներ էին ստացել ու տեղափոխվել հիվանդանոց, Բենիկ Նիկողոսյանին վիրահատել էին, նա վերակենդանացման բաժանմունքում է: Նախնական տեղեկություններով՝  նրանց դանակահարել է կռվի մասնակիցներից Սերյոժա Աբովյանը, որը 195 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ է: Հիվանդանոց տեղափոխվածները Երեւանի թիվ 168 միջնակարգ դպրոցի աշակերտներ են: 11-րդ դասարանցին փետրվարի 23-ին ժամը 01.00-ին ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ