News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱկ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձել է Ուկրաինայի տնտեսական իրավիճակին՝ նշելով, որ այդ երկիրրը պետք է լեզու գտնի Ռուսաստանի հետ եւ միջնորդ դառնա Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ:

Նա Facebook-ի իր էջում մասնավորապես, գրել է.

«Ս.թ. փետրվարի 15-17-ը Լոձում (Լեհաստան) ԵՄ-ը հրավիրել էր ԵՄ-Ուկրաինա հերթական տնտեսական ֆորումը։ Իրադարձությանը մասնակցում էին ԱՄՆ եւ եվրասիական տարածաշրջանի 600 հայտնի տնտեսագետներ, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, դիվանագետներ, հասարակական գործիչներ, հրապարակախոսներ եւ պետական գործիչներ։ Այլոց թվում հրավիրված էի նաեւ ես։ Ինձ առաջարկվել էր 3 ելույթ ունենալ։

Առաջին ելույթը Ուկրաինայում մակրոտնտեսական ֆինանսական եւ սոցիալական քաղաքականության մասին էր։ Այս զեկույցին նախորդել էր Կիեւում մեր կողմից ուկրաիներենով գրված բրոշյուրի հրապարակումը։ Այստեղ մեզ հատկացված 20 րոպեի շրջանակներում մանրամասն վերլուծվեց Ուկրաինայի անցած տնտեսական ուղին վերջին 24 տարիներին եւ առաջարկվեց հետագա տնտեսական բարեփոխումների կուրս։ Մասնավորապես նշվեց, որ գործող ֆինանսական ենթակառուցվածքները թույլ են։ Ուկրաինան ներկայում հսկայական միջոցներ է սկսել ստանալ, բայց չի կարողանում դրանք աբսորբացնել կառուցվածքների բացակայության պատճառով։ Հենց դրանց ստեղծմանն էր նվիրված զեկույցը։

Իմ երկրորդ զեկույցը նվիրված էր Ուկրաինայի երկրատնտեսական զարգացմանը։ Այստեղ ամբողջ կոնցեպտը կառուցված էր այն մտքի վրա, որ նախկին ԽՍՀՄ-ում եւ հետխորհրդային տնտեսական տարածքներում Ուկրաինան արեւմտյան ծայրամասն էր (այդպես էլ, ոմանք, նշում են «Украина – у края»)։ Հիմա էլ երկիրը կարող է դառնալ ԵՄ արեւելյան ծայրամասը։ Մինչդեռ այս երկրի բնական դիրքը պետք է լինի շուրջ 35 տրլն դոլարի ՀՆԱ ունեցող եվրասիական տարածքի հիմնական միջնորդ լինելը։ Այսպես, Ուկրաինայից արեւմուտք ԵՄ-ն է՝ 16 տրլն դոլար ՀՆԱ, իսկ Արեւելքում են Չինաստանը (9 տրլն), Ճապոնիան (5 տրլն), ՌԴ-ն (2 տրլն), Հվ Կորեան (1.6 տրլն) եւ այլն։ Սրանց միջեւ առեւտուրը՝ 7.5 տրլն. դոլար է։ Միայն այդ տրանզիտը սպասարկելը Ուկրաինային կբերի 220 մլրդ դոլար, ինչը ավել է, քան այս երկրի ՀՆԱ-ն այսօր։ Այս տեսակետից, Ուկրաինան այսօր աշխարհում ունի ամենահարմար դիրքը (հիպոթետիկորեն նրա հետ կարող մրցակցել միայն Թուրքիան)։ Իհարկե, մնում է լեզու գտնել ՌԴ հետ։ Ուկրաինայի այս աներեւակայելի առավելությունն աչքից բաց չէին թողել նաեւ ռուս հետազոտողները. Իգոր Չուբայսը եւ Ալեքսանդր Կնոբելը։

Երրորդ ելույթն արդեն վերաբերում էր անցած մեկ տարում իրականացրած տնտեսական քաղաքականության գնահատականին։ Այստեղ, նշելով Ուկրաինայի կառավարության ջանքերը, ես, այնուամենայնիվ, կանգ առա մի քանի կոպիտ բացթողումների վրա։ Այսպես, կառավարությունն ու ԱՄՀ-ը կտրուկ իջեցրել են պետբյուջեի դեֆիցիտը 8.7%-ից մինչեւ 4.6%-ի։ Այդ ընթացքում լրջորեն կրճատվել են մարդկանց սոցիալական երաշխիքները (սահմանափակել են աշխատող թոշակառուների թոշակները, կրճատել են աշխատավարձերը)։ Սա հանգեցրել է համախառը պահանջարկի կրճատման, 2014-ին ՀՆԱ-ն անկում է ապրել (6.7%), 2015-ին սպասվում է 0-ական աճ կամ անկում։ Մեր կարծիքով, ավելի ճիշտ կլիներ վերացնել ծառայությունների սուբսիդիաները (գազ, էլեկտրաէներգիա), ձեռք չտալ թոշակներին (խոսքը բարձր թոշակների մասին է), չկրճատել համախառը պահանջարկը։ Միեւնույն ժամանակ, պետք է կարգավորել ոչ թե բյուջեի դեֆիցիտը, այլ կոնսոլիդացված ֆինանսական բյուջեի դեֆիցիտը (սա հեղինակային մոտեցում է, որի տակ հասկանում ենք. բյուջե + ենթակառուցվածքների բյուջե + ոչ պետական ֆինանսական համակարգի հաշվեկշիռ)։

Քննադատեցինք նաեւ Ուկրաինայի ԿԲ-ին։ Մեղմ ասած, այս կադրային նշանակումը լավագույնը չէ։ Հրիվնան գահավիժել է 2.8 անգամ, երբ երկրի վճարման հաշվեկշիռը դրական է։ Հիմնական պատճառը՝ ԿԲ օգնություններն են բանկերը փրկելու նպատակով։ Շատ ավելի ճիշտ կլիներ ոչ մեկին էլ չօգնել (նույն խնդիրը Հայաստանում ունենք)։ Նկատելի է նաեւ Ուկրաինայի ԿԲ պահուստների ցածր մակարդակի ազդեցությունը։ Սա էլ ազգային արժույթի փոխանակման կուրսն արհեստականորեն պահելու արդյունքում է։ Միշտ այդպես է. երբ ԿԲ-երը փորձում են արհեստակնորեն կուրսը պահպանել կարճաժամկետ հատվածում, ապա երկարաժամկետ հատվածում այդ կուրսն անկառավարելի է դառնում»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ