News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ալյասկա նահանգում օրինականացվել է մարիխուանա աճեցնելն ու օգտագործելը։ Ալյասկան այսպիսով դարձավ թեթեւ թմրանյութերը օրինականացրած թվով  3-րդ ԱՄՆ նահանգը։ Ավելի վաղ մարիխուանան օրինական կարգավիճակ էր ստացել Կոլորադո եւ Վաշինգտոն նահանգներում, գրում է Gazeta-ն ։

Ինչպես տեղեկացնում է Alaska Dispatch News-ը, Ալյասկայի նահանգապետ Բիլ Ուոքերը երկուշաբթի քննարկման էր դրել մարիխուանայի շրջանառության հսկողության հանձնաժողով ստեղծելու մասին օրինագիծը։ Ալյասկայում մարիխուանայի օրինականացման մասին որոշումը քվեարկությամբ ընդունվել էր 2014թ. նոյեմբերին։ Սակայն օրենքի ուժ ստանալուց առաջ մի քանի ամիս էր անհրաժեշտ թմրանյութի օգտագործումը կարգավորող մեխանիզմներ մշակելու համար։

Նշենք, որ վերջերս Ալյասկան ճանաչվել էր ԱՄՆ ամենաերջանիկ եւ բարեկեցիկ նահանգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ