News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դատավորներ է նշանակել:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համապատասխան հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվա-կանի փետրվարի 13-ի ԱԽ-4-Ե-2, ԱԽ-4-Ե-3 եւ ԱԽ-4-Ե-4 եզրակացությունները`

ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրիգոր Առաքելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր:

2. Հովհաննես Ավագյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

3. Տաթեւիկ Գրիգորյանին նշանակել Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ