News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հայ ռեսուրս» ՀԿ-ն Ստամբուլի Հրանտ Դինքի անվան հայկական դպրոցի համար գրքահավաք է հայտարարել:

Այս ակցիայի նախաձեռնողները Facebook-ում հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է.

«Ստամբուլի Հրանտ Դինքի անվան հայկական դպրոցը, որը համարվում է Ստամբուլի միակ հայաստանյան դպրոցը, այսինքն` դպրոցում դասավանդվում է նույն ծրագրով, ինչ որ Հայաստանի դպրոցներում, հայոց լեզվով գրքերի կարիք ունի:

Մեծապես կարեւորելով գրքի եւ գրականության, մասնավորապես` մայրենի լեզվի դերը մարդու ինքնության, ինքնագիտակցության ձեւավորման գործում, «Հայ ռեսուրս» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է գրքահավաք այդ դպրոցին նվիրաբերելու նպատակով:

Հայոց լեզվով բազմաթիվ գրքեր` արդեն իսկ կարդացված կամ դեռ ոչ, տարիներով մնում են են ձեր գրապահարաններում, մինչդեռ Թուրքիայում մեծացող մեր հայ երեխաների համար մեծագույն նվեր կարող են լինել:

Կարոք եք նվիրաբերել ցանկացած ժանրի հայերեն գիրք` օգտագործված կամ նոր: Հատկապես խրախուսվում է հայ դասական գրականությունը, ինչպես նաեւ` հայոց մշակույթին, պատմությանը վերաբերող եւ հայկական դաստիարակությանը նպաստող գրականությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ