News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Լոս Անջելեսի միջազգային օդանավակայաններ» հաստատությունը խզում է ավելի քան 845 հազար դոլարի պայմանագիրը «Gephardt Government Relations» ֆիլմայի հետ, որը գործում է որպես Թուրքիայի գրանցված օտարերկրյա գործակալ եւ նպաստում է Հայոց ցեղասպանության ժխտողականությանն ուղղված ջանքերին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին Արեւմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունից:

Անցյալ տարեվերջին կազմակերպությունը քաղաքապետ Էրիկ Գարսետտիին կոչ էր արել խզել Լոս Անջելեսի կապերը նախկին կոնգրեսական, Հայոց ցեղասպանության ժխտողականության հայտնի ջատագով Դիք Ջեֆարդտի հետ, ինչպես նաեւ դադարեցնել «Լոս Անջելեսի միջազգային օդանավակայաններ» քաղաքային հաստատության հետ պայմանագրի գործունեությունը, որը ղեկավարվում է 7 հոգանոց խորհրդի կողմից:

Արեւմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Նորա Հովսեփյանը ողջունում է այս որոշումը: «Դիք Ջեֆարդտը Կոնգրեսից հեռանալուց հետո, որտեղ ջանասիրաբար փորձում էր հասնել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերի նախագծերի ընդունման, հիմա դարձել է վճարվող լոբբիստ: Այժմ բոլորովին հակառակ դիրք բռնելով՝ նա հսկայական փողեր է ստանում թուրքական կառավարությունից, որպեսզի իր նախկին գործընկերների շրջանում քարոզի դեմ հանդես գալ Հայոց ցեղասպանության հարց շուրջ արդարության հասնելու գործում: Որպես Հայոց ցեղասպանությունը ժխտող անձ՝ նա արժանի չէ Լոս Անջելեսի քաղաքացիներից ստացվող ոչ մի դոլարի, եւ չպետք է որեւէ կապ ունենա մեր մեծ ազգի հետ»,- ասել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի հայերին ներկայացնող կազմակերպությունների կոալիցիան ավելի քան 200 նամակ է ուղարկել ձեռնարկություններին, համալսարաններին եւ ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք համագործակցում են լոբբիստական հինգ ընկերությունների հետ: Դրանք ներկայում աշխատում են Թուրքիայի օգտին՝ Հայոց ցեղասպանության ժխտման նպատակով: Նամակներում կոչ է արվում, որպեսզի ընկերություններն այդ ֆիրմաներից պահանջեն դադարեցնել թուրքական կառավարության հետ պայմանագրերը՝ կապված այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողականության ջանքերի ակտիվացման հետ: Եթե ֆիրմաները հրաժարվեն խզել Թուրքիայի հետ հարաբերությունները, ապա ընկերություններին կոչ կարվի դադարեցնել դրանց հետ պայմանագրերի գործունեությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ