News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լինելու են այնպիսի որոշումներ, որոնք շատերի համար կարող են անսպասելի լինել: Այս մասին NEWS.am-ին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:

«Մոտակա օրերին հասարակությունը կտեսնի, որ ԲՀԿ խմբակցությունն ու կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը բնականոն հունով: Այն,  ինչ խոսվում է, քննարկվում է, իրականում ընդհանրապես կապ չունի մեր այս իրականության հետ: ԲՀԿ-ն ասելիքներ ունի եւ հասարակության համար հուզող հարցերի պատասխաններն ամեն դեպքում առաջիկա օրերին կտա»,- ասաց Վահան Բաբայանը:

Նրա խոսքով՝ լինելու են անսպասելի որոշումներ: Մեր հարցին, թե կոնկրետ ում համար են «անսպասելի» լինելու այդ որոշումները, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Քաղաքականության մեջ առաջնահերթ խնդիրը մեր ընտրողներն են, եւ կարծում եմ, որ ԲՀԿ-ն, լինելով երկրորդ քաղաքական ուժը Հայաստանում, իր ընտրողին ասելիքներ պետք է ունենա եւ հետեւողական պետք է լինի նաեւ իր նախընտրական ծրագրի իրագործման շրջանակում»:

Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։ Մեկ օր անց Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք գնում են իշխանափոխության: Սակայն փետրվարի 17-ին տեղի ունեցած Սարգսյան-Ծառուկյան հանդիպումից հետո ԲՀԿ առաջնորդը նորից հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ հանրահավաքը չեղյալ է համարվում: Առ այսօր ԲՀԿ-ն ոչ մի հայտարարություն չի արել հետագա քայլերի վերաբերյալ: Միայն փետրվարի 23-ին խորհրդարանում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք բոյկոտում են ԱԺ քառօրյա նստաշրջանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ