News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պատկերացնում եմ, թե ինչպես են Հայաստանում սիրում Կոմիտասին. նա հայ ազգի հպարտություն է։ Այս մասին փետրվարի 24-ին Կոմիտասի թանգարան կատարած այցի ժամանակ լրագրողներին հայտարարեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան խորհրդական Լո Շիսյունը (ֆոտոռեպորտաժ

Դիվանագետի խոսքով՝ այսօր նրա համար յուրահատուկ իրադարձություն է. «Շնորհիվ այսօրվա միջոցառման՝ ես ավելի շատ բան իմացա Կոմիտասի, այդ մեծ անձնավորության  մասին։ Նախկինում մենք քիչ բան գիտեինք նրա երաժշտության մասին, իսկ հիմա ինձ հաջողվեց ավելի շատ տեղեկանալ նրա կյանքի եւ հայոց պատմության էջերում նրա ունեցած դերի մասին»,- հավելել է Լո Շիսյունը։  Չինացի դիվանագետը հատկապես տպավորված էր Կոմիտասի տառապանքներով եւ հայրենասիրությամբ, սեփական ազգի հանդեպ տածած զգացմունքներով, ինչպես նաեւ երաժշտության ոլորտում նրա ունեցած հաջողություններով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ