News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Փետրվարի 24-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում Դորտմունդի «Բորուսսիան» կհյուրընկալվի իտալական «Յուվենթուսին»: «Բորուսսիան»  ձախողած առաջին մրցաշրջանից հետո, կարծես թե սկսում է վերգտնել իր խաղը: NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանը զրուցեց Ռուսաստանում գերմանական ֆուտբոլի լավագույն մասնագետներից մեկի՝ «Եվրոսոպորտ» և «Ռոսսիա 1» հեռուստաալիքների ֆուտբոլային մեկնաբան Սերգեյ Կրիվոխարչենկոյի հետ.

Սերգեյ, ի՞նչ կանխատեսում կանեք այսօրվա խաղի համար: «Բորուսսիան» քառորդ եզրափակիչ դուրս գալու հնարավորություններ ունի՞:

Անկեղծ ասաց, ես այնքան էլ չեմ սիրում կանխատեսումներ անել: Այս պահին կարելի է ասել, որ «Բորուսսիայի» կարգավիճակը համեմատած նախորդ մրցաշրջանի լավացել է: Չի կարելի ասել, որ նա խաղում է նույն մակարդակի վրա, ինչ մեկ  տարի առաջ էր: Թիմն ապաքինվում է, բայց դա տեղի է ունենում քայլ առ քայլ: Դա հեշտ գործընթաց չէ: Կարևորը՝ «Բորուսսիան» վերջին խաղերում սկսել է իրացնել իր գոլային պահերը: Հաշվի առնելով թիմի ներկայիս իրավիճակը՝ այսօրվա խաղի ֆավորիտը համարվում է  «Յուվենթուսը», դա չի նշանակում, որ «Բորուսսիան» հնարավորություններ չի ունենա: Նրանց ավելի հեշտ է լինելու, քանի -  որ ֆավորիտներն իտալացիներն են:

 Երկորրդ մրցաշրջանում ի՞նչ փոխեց թիմի  մարզիչ  Յուրգեն Կլոպը:

Թիմը, կարծես, սկսել է ավելի լավ  հանդես գալ: Ինքը` Կլոպն ասում է, որ թիմը ֆիզիակապես ուժեղացել է: Ինձ թվում է, որ «Բորուսսիան» փորձում է վերհիշել իր ավագույն խաղը:  Բացի այդ, առաջին մրցաշրջանում թիմում հոգեբանական ճնշում կար: Հիմա  նրանք պարզապես փորձում են խաղալ իրենց ֆուտբոլը, ինչի շնորհիվ էլ  թիմում պակասել է խոտանը: Մրցաշարային աղյուսակի վերջին տեղում լինելով, ֆուտբոլիստներն անընդհատ ոչ պարտադիր սխալներ էին անում, չէին իրացնում իրենց պահերը: «Բորուսսիան» հոգեբանական խնդիր ուներ:

 Այս խաղում Կլոպը կփոխի՞ թիմի տակտիկան ու կազմը:

«Բորուսսիան» բազմազան  տակտիկաներ ունեցող թիմ չէ, այնպես, ինչպես  «Բավարիան»: Նա երբեք չի էլ ձգտել լինել այդպիսին: Գուցե դրա համար էլ, Բունդեսլիգայի մրցակիցներն արդեն գիտեն նրա խաղն՝ ի տարբերություն արտերկրի  թիմերի: Օրինակ «Արսենալն» առաջին խաղում մեծ խնդիրներ ուներ «Բորուսսիայի» հետ: Կազմի հետ կապված` հավանական է, որ Կեմպելն այսօր չխաղա: Նա աղեստամոքսյաին ինֆեկցիա ունի և վատառողջ է: Մեծ է հավանականությունը, որ Կլոպը հենկետային գոտում Գյունդոգան-Շահին զույգին խաղացնի, որոնք այդքան էլ իդեալական հանդես չեն գալիս: Թիմի առաջնորդներն՝ Օբամեյանգն ու Ռոյսը հաստատ մեկնարկային կազմում կլինեն: Հնարավոր է, որ Հյումելսն էլ խաղա: Դա շատ լավ կլինի թիմի համար:

Ինչի՞ հետ եք կապում Մխիթարյանի խաղի անկումը:

Ինձ մոտ տպավորություն է, որ նրա վրա  հոգեբանական գործոնն է ազդում: Նրան ինքնավստահությունն է պակասում: Առաջին մրցաշրջանում իր  մոտ ամեն ինչ չէ,  որ հաջող դասավորվեց: Կլոպն այն ժամանակ ասում էր, որ Մխիթարյանը  մարզադաշտ  է դուրս գալիս հոգսերի և ճնշումների մեծ ուսապարկով: Նրան հաջողվեց Մխիթարյանին ազատել այդ ուսապարկից: Այնպիս տպավարություն է, թե Մխիթարյանը թիմակիցներից շատ է անհանգստանում թիմի անհաջողությունների համար:Մի քանի տարի առաջ Մխիթարյանի  հետ մեծ հարցազրույց եմ ունեցել: Կարծում եմ՝ նա ծանր է տանում նման բաները:

Առաջին մրցաշրջանում նա անում էր ոչ պարտադիր սխալներ: Հոգեբանական ճնշումները ստիպում էին սխալվել:

Գուցե իր դերն ունեցավ նաև  թիմում ստեղծված մրցակցության մթնոլորտը:

Ինձ թվում է` մրցակցության ոգին  պետք է օգնի Մխիթարյանին: Նա գիտի, որ իր համար մեծ գումար է վճարված: Երբ այդ ճնշումը չլինի, նա ավելի հանգիստ հանդես կգա: Իզուր չէ, որ Կլոպն այդքան գովում էր նրան: Նա կարող է լինել շատ կարևոր և օգտակար ֆուտբոլիստ: Երբ Մխիթարյանի խաղն ավելի համարձակ դառնա, նրա մոտ ամեն ինչ կստացվի:

Դուք Մխիթարյանի հետ շփվել ե՞ք: Ի՞նչ եք կարծում, որոնք են նրա ուժեղ և թույլ կողմերը:

Խնդիրներ ունեին նրա բոլոր թիմակիցները: Օրինակ Գրոսկրոյցը կարող է պարտվել, և կարծես ոչինիչ չի եղել: Մխիթարյանն ինձ վրա  թողել է շատ հաճելի մարդու տպավորություն: Բայց ֆուտբոլում պետք է կարողնալ մոռանալ շատ բաների մասին  ու առաջ շարժվել` չմտածելով այսօրվա պարտության և մրցաշարային աղյուսակի դիրքի մասին: Մխիթարյանը կարող է հանդես գալ ցանկացած թոփ թիմում: Նա շատ ընդունակ և աշխատասեր տղա է: Ունենալով շատ լավ պայմանագիր «Շախտյորի» հետ՝  նա ձգտում էր հանդես գալ Եվրոպայում: Որևէ խոսակցություն չի եղել, թե Մխիթարյանը մարզումներին քիչ է աշխատում, կամ լեզու չի գտնում թիմակիցների հետ: Կարծում եմ,  երբ թիմը լիովին ուշքի գա, Մխիթարյանի խնդիրները նույնպես կլուծվեն:

Վերա ՄարտիրոսյանVera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի փորձագետ. Ադրբեջանի կառավարությունը շարունակում է փչացնել իր կերպարը
Մի օր Ադրբեջանը կբախվի այդ քաղաքականության հետեւանքներին…
Անդրեյ Մովսեսյան. ՉԼ-ի եզրափակիչ դուրս կգան «Բարսելոնան» և «Յուվենթուսը»
Մասնագետի կանխատեսում...
Նոբել Առուստամյան. «Յուվեի» բախտը բերեց, որ «Բարսելոնայի» եւ «Բավարիայի» հետ չընկավ
«Բավարիա» - «Բարսելոնա» զույգում հնարավորությունները գրեթե հավասար են...
Լեհ փորձագետ. Ֆրանսիայի դեպքերը կարող են հանգեցնել քաղաքացիական պատերազմի
Այն, ինչին մենք ականատես ենք լինում, մեղմ ասած, Ֆրանսիայի ղեկավարության սխալների հետեւանքն է, որն ամբողջությամբ վերահսկում է ԱՄՆ-ը...
Քաղաքագետ.Իսլամական արմատականությունը ոչ մի ձեւ չի ընդունում խոսքի ազատությունը
Փարիզում տեղի ունեցած վերջին դեպքերը կարող են տեսականորեն ազդել Ֆրանսիայում ուժերի դասավորության վրա...
Արթուր Պետրոսյանի կանխատեսումը Չեմպիոների լիգայի քառորդ եզրափակչի համար
Անակնկալներ չեն սպասվում...
Ամենաշատ