News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը ավարտում է Ադրբեջանին Т-90С տանկերի մատակարարումը։ Այս մասին IDEX-2015 սպառազինությունների ցուցահանդեսին հայտարարել  է Ադրբեջանի պաշտոնական պատվիրակության ներկայացուցիչը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Պայմանագրով նախատեսված «Ուրալվագոնզավոդի» արտադրության բոլոր տանկերն արդեն առաքվել են, ընթանում է պատվիրատուի կողմից նրանց ընդունումը ձեւակերպելու գործընթացը, որից հետո դրանք կփորձարկվեն»,- հայտարարել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ռոսոբորոնէքսպորտի» գլխավոր տնօրենի խորհրդական Էսեն Տոպոեւը, 2017թ. Մոսկվան ավարտին կհասցնի 2010թ. համաձայնագրերի փաթեթով Բաքվին սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի խոշոր խմբաքանակի մատակարարման գործընթացը։

ԶԼՄ-ների տվյալներով՝ խոսքը Т-90С տանկերի երեք գումարտակի, հետեւակի մարտական մեքենայի՝ ՀՄՄ-3, երեք գումարտակի, մեկ դիվիզիոն (18 միավոր) «ՄՍՏԱ-Ս» ինքնագնաց հրետանային սարքերի, մեկ դիվիզիոն «Սմերչ» տեսակի  համազարկային կրակի ռեակտիվ համակարգի, մեկ դիվիզիոն «Վենա» տեսակի ինքնագնաց հրետանային զենքի եւ մեկ մարտկոց (6 միավոր) ՏՈՍ-1Ա «Սոլնցեպեկ» ծանր հրցիր համակարգի («Բուրատինո» համակարգի  նոր մոդիֆիկացված տարբերակի) մասին է։

Հայտարարության մեջ նշված էր, որ տանկերի հետ միասին Ադրբեջանը գնում է նաեւ ԲՐԵՄ-1Մ զրահապատ տարհանող մեքենաներ եւ ԻՄՌ-3Մ սահմանազատման ինժեներային մեքենաներ։

Փորձագետները ենթադրում են, որ այս փաթեթի արժեքը կազմում է 700 մլն դոլարից 1 մլրդ դոլար։

Տոպոեւը հավելել է, որ խոսքը նաեւ Մի-17Վ1 եւ Մի-35Մ ուղղաթիռների մատակարարման մասին է։ 2010թ. Ադրբեջանի հետ պայմանագիր էր կնքվել նաեւ  24 Մի-35Մ ուղղաթիռների առաքման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ