News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Յակուտիայում բրդոտ ռնգեղջյուրի ձագի մնացորդներ են հայտնաբերել, որն ապրել է պլեյստոցենի դարաշրջանի վերջում. այն սկսվել է 2.5 մլն տարի առաջ եւ ավարտվել 10 հազար տարի առաջ:

«Աբիյսկի շրջանի բնակիչների կողմից հայտնաբերված ռնգեղջյուրի ձագի մնացորդներն ինքնատիպ են: Դրա ուսումնասիրությունը թույլ կտա պատասխանել մի շարք հարցերի. ինչ պայմաններում են նրանք ապրել, ինչով են սնվել, ժամանակակից որ գիտնականներն են նրանց ամենամոտ սերունդները»,- ասել է Յակուտիայի Գիտությունների ակադեմիայի անդամ Ալբերտ Պրոտոպոպովը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, սա աշխարհում այդ կենդանու միակ նմուշն է:

Գիտնականը հավելել է, որ ռնգեղջյուրի ձագի մնացորդները հայտնաբերել են Աբինսկի շրջանի որսորդները, դեռեւս 2014 թվականի սեպտեմբերին, սակայն Յակուտսկ են բերել միայն հիմա: Կենդանու տարիքը որոշելու համար մնացորդները լաբորատորիա են ուղարկել: Գտածոն նույնիսկ անուն ունի՝ Սաշա, մնացորդները հայտնաբերած որսորդի պատվին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ