News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան պաշտոնական հայտարություն չտարածեց Հայաստանի նախագահի կողմից արձանագրությունները երկրի խորհրդարանից հետ կանչման հետ կապված, ինչը վկայում է, որ Թուրքիային այլեւս չեն հետաքրքրում հայ-թուրքական արձանագրությունները։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Իսպիրյանը նշեց, որ ակնկալվում էր, որ Հայաստանի նախագահի կողմից արձանագրությունների հետ կանչումը արձագանք կունենա Թուրքիայի իշխանությունների մոտ, սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին Թուրքիայի անտարբերությունն այդ հարցում։

«Հայաստանի նախագահի հայտարարությունից հետո թուրքական կողմից հնչել է 2 կարծիք, այն էլ լրագրողների հարցերին ի պատասխան։ Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել էր, թե Հայաստանի քայլը համարում է ապակառուցողական, իսկ ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ընդհանրապես գնահատական չէր տվել Հայաստանի քայլին՝ պնդելով, թե քանի «ադրբեջանական հողերը զավթված» են արձանագրությունների վավերացման մասին խոսք չի կարող լինել»,-նշեց թուրքագետը։

Ըստ թուրքագետի՝ վերջին 5-6 տարիներին հայ-թուրքական արձանագրությունների հայ-թուրքական հարաբերությունների շրջանակներում ամենակարեւոր քայլն էին։  «Թուրքական կողմից Հայաստանի որոշմանն ի պատասխան պաշտոնական հայտարարության չտարածելը վկայեց, որ Թուրքիային այլեւս չեն հետաքրքրում արձանագրությունները  եւ դրանք ժամանակին ստորագրվել էին ցուցադրական նպատակներով»-ամփոփեց Իսպիրյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ