News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փետրվարի 24-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Պասկալ Միշոյին՝ հավատարմագրման նամակի հանձնման կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը, ողջունելով հյուրին, հաջողություն մաղթեց նրան՝ իր առաքելության իրականացման գործում, եւ հույս հայտնեց, որ ներկայացուցիչը կնպաստի Հայաստանի կառավարության եւ Պարենի համաշխարհային ծրագրի միջեւ համագործակցության խորացմանը, համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ Պասկալ Միշոն վստահեցրեց, որ կանի առավելագույնը՝ ՊՀԾ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն արդյունավետ իրականացնելու համար։

Զրույցի ընթացքում քննարկվեցին Պարենի համաշխարհային ծրագրի եւ Հայաստանի կառավարության ու տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ համագործակցության հարցերը, անդրադարձ արվեց իրականացվող ծրագրերին եւ հեռանկարային նախագծերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ