News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՐԱՅ եւ ՏԵԽՆՈԼԱՅՖ վաճառասրահներն առաջարկում են առաջին 8 ամիսների համար անտոկոս ապառիկ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ԱՐԱՅ ընկերությունից, ապառիկի տրամադրման մեկնարկը ուղեկցվել է վաճառասրահներում տեխնիկայի գների կտրուկ իջեցմամբ։ 

Նշենք, որ հաճախորդները կարող են ապառիկը  24 ամսով ձեւակերպել տեղում, որից առաջին 8 ամիսների ընթացքում ամբողջական գումարը մարելու դեպքում կազատվեն տոկոսադրույքից։

Տեղեկացնենք, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում հայաստանյան բանկերը տարադրամի փոխարժեքի տատանումների հետ կապված նշանակալի ռիսկերի պատճառով դադարեցրել էին վարկավորումը, եւ տեխնիկայի շահավետ պայմաններով վարկավորումը վերսկսվել է ԱՐԱՅ ու ՏԵԽՆՈԼԱՅՖ վաճառասրահներից։

Հիշեցնենք, որ «Համազգային Վստահություն»խորհրդի կողմից կազմակերպված Տարվա լավագույն հանրային ծառայող եւ Տարվա լավագույն ապրանքանիշ 2014  ազգային մրցանակաբաշխությանը, ԱՐԱՅ ընկերությունն է արժանացել այս մրցանակներին։

Նշենք, որ նախորդ տարի դեկտեմբերին ԱՐԱՅ-ը Գարեգին Նժդեհ 25/3 հասցեում բացել է նոր վաճառասրահ, որը Շենգավիթ վարչական շրջանում տեխնիկայի մասնագիտացված խոշորագույն խանութն է եւ LG ապրանաքանիշի խոշորագույն բրենդշոփը տարածաշրջանում։ Մոտ 1500 քմ տարածքով քառահարկ նորակառույցում LG բրենդային հատվածից բացի ներկայացված են նաև Zanussi, Electrolux, AEG, Apple, Vestel, Smeg  ապրանքանիշերի նորացված եւ հարուստ տեսականին։

Տպել
Ամենաշատ