News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչն այսօր հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին հաշվետվություն է ներկայացրել: Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ում NEWS.am-ի սեփական թղթակիցը:

«Ես առանձնապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունների առիթով: Չնայած անցյալ տարի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած բանակցություններին, մենք իրավիճակի կտրուկ վատթարացում եւ քաղաքական գործընթացի դանդաղում ենք նկատում»,- հայտարարել է Դաչիչը:

Նրա խոսքով, ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում Սերբիան շարունակելու է աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված բանակցային գործընթացի շարունակմանն եւ ուղիներ փնտրելուն, որոնք կարող են հանգեցնել հակամարտության երկարաժամկետ կարգավորման:

«Ես ստեղծված իրավիճակը քննարկել եմ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եւ մտադիր եմ շարունակել իմ ջանքերը նաեւ տարածաշրջանային առաջիկա այցի շրջանակում պետությունների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ