Մեքսիկայի Հերերո նահանգում բողոքի ակցիայի ելած ուսուցիչները բախվել են ոստիկանության հետ, որի հետեւանքով տուժել է 10 ոստիկան եւ 5 ուսուցիչ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ուսուցիչները բողոքի են ելել Ակապուլկո քաղաքում ընդդեմ աշխատավարձերի ուշացման: Ակցիային մասնակցել է մոտ 3 հազար մարդ:
Ցուցարարները արգելափակել են քաղաքի պողոտաներից մեկը եւ ուցեւորվել դեպի օդանավակայան: Ոստիկանությունը փակել է նրանց ճանապարհը, որը ցուցարարները փորձել են ճեղքել ավտոբուսով: Դրանից հետո իրավապահները արցունքաբեր գազ են օգտագործել: Ի պատասխան ուսուցիչները քարեր ու փայտեր են նետել: