News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ժամանակավոր հանձնաժողով է ստեղծվել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի կազմակերպման նպատակով:

Սերժ Սարգսյանի կարգադրությունում ասվում է.

«Հիմք ընդունելով «Հեռուuտատեuության եւ ռադիոյի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մաuը, ինչպես նաեւ Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի ապրիլի 11-ի «Հանրային հեռուuտառադիոընկերության խորհրդի եւ Հեռուuտատեuության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի մաuին» ՆԿ-62-Ն կարգադրությունը`

որոշում եմ.

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարել մրցույթ եւ uտեղծել մրցույթի կազմակերպման եւ անցկացման ժամանակավոր հանձնաժողով հետեւյալ կազմով`

Մերի Հարությունյան Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաuարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)

Մարգարիտ Ազարյան Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Արմեն Ամիրյան Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն

Լարիսա Հովհաննիսյան «Հանրային ծառայություն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

Տիգրան Ֆարմանյան «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ