Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների պահանջով և նրանց մատնանշած վայրից՝ 53-ամյա Կամո Ս.-ն հանգուցյալ պապին պատկանող, Սևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 20 տան ննջասենյակի պահարանից ներկայացրել է 9 մմ տրամաչափի 46 փամփուշտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: