News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում Եվրոխաղերի ժամանակ արգելել են թաղման վրաններ տեղադրել, որոնք կարող են խանգարել տրանսպորտի երթեւեկությանը: Բաքվի ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայության պետ, գնդապետ-լեյտենանտ Վագիֆ Ասադովի խոսքով՝ դա ուղղված է ճանապարհներին խցանումների դեմ պայքարի:

Այս որոշումը բուռն քննադատության է ենթարկվել ադրբեջանական մամուլի կողմից: Ինչպես գրում է Haqqin.az-ի լրագրող Աքփեր Հասանովը, սա հիշեցնում է «Այդ նույն Մյունհաուզենը» ֆիլմում Մյունհաուզենի ամուսնալուծության դրվագը: Նրան փորձում էին ընդդիմանալ, որ թագավորներին թույլ է տրվում ամուսնալուծվել հատուկ դեպքերում, որպես բացառություն, ասենք ցեղի շարունակման համար: «Ցեղի շարունակման համար լրիվ այլ բան է պետք»,-ասել է բարոնը:

«Խցանումների խնդրի համար էլ լրիվ այլ բան է պետք, ոչ թե արգելել հարսանիքներն ու թաղումները: Բայց պաշտոնյաների մարազմն արդեն հասունացման փուլում է եւ մենք սարսափով սպասում ենք նոր առաջարկների: Օրինակ, կարող են խորհուրդ տալ բաքվեցիներին չմահանալ Եվրոխաղերի ժամանակ: Ասենք պիտի ասի. «Տեր իմ, սպասիր, այստեղ Բաքվում Եվրոխաղեր են ընթանում, զբոսաշրջիկների առջեւ ամոթ է: Արի սպասենք, այդ խաղերն անցնեն, հետո կմահանամ»,-հեգնել է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ