News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դատարանն Apple-ին պարտավորեցրել է 532.9 մլն դոլար վճարել՝ թեխասյան Smartflash LLC ընկերությանը պատկանող պատենտը խախտելու համար: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Պատենտը խախտելու վերաբերյալ հայցը ներկայացվել է 2013 թվականի մայիսին: Այն վերաբերում է iTunes-ում ներբեռնված խաղերի, տեսանյութերի, երաժշտության հասանելիությանն ու պահպանմանը: Հայցորդը 852 մլն դոլարի չափով փոխհատուցում էր պահանջում:

Ըստ Gazeta-ի, Apple-ում այս դեպքն անվանել են ԱՄՆ պատենտավորման դատական համակարգի բարեփոխումների եւս մեկ ծանրակշիռ պատճառ, որն անհրաժեշտ է՝ սանձելու համար հայցերի հոսքն այնպիսի կազմակերպությունների կողմից, որոնք ոչինչ չեն արտադրում:

«Մենք հրաժարվում ենք վճարել այն գաղափարների համար, որոնց մշակումը մեր մասնագետների տարիների ինովացիոն գործունեության արդյունք է, բայց, ցավոք, մեզ, դատական գործող համակարգի դեմ պայքարելուց բացի, ընտրության հնարավորություն չեն տալիս»,- ասել է Apple-ի ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ