News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում պարգեւատրված ուսուցիչների ցուցակը կասկածելի է եւ դրանից կոռուպցիայի հոտ է գալիս: Նման տեսակետ է հայտնել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված նամակում:

Նամակում ասվում է.

«Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի կառավարման խորհրդի  2014թ.  փետրվարին եւ մարտին կայացրած  որոշումներով  գերազանց աշխատանքի համար պարգեւատրվել են  համապատասխանաբար 45 եւ 20 մանկավարժական աշխատողներ, երկու ցուցակներն էլ ներկայացվել են: Երեւույթը  խրախուսելի կլիներ, եթե  վստահ լինեինք, որ  պարգեւատրումը եղել է ըստ արժանվույն եւ հասցեական:

Ուսումնասիրելով դպրոցի պարգեւատրված աշխատակիցների ցուցակները նախ պարզվեց, որ 45 հոգանոց ցուցակում 44 ազգանուն կա, որովհետեւ համարակալումը 41-ից թռել էր 43-ի, այսինքն այս ցուցակից պարգեւատրվել են 44 հոգի, այնուհետեւ  երկու ցուցակներում ներկայացված 64 ազգանուններից  16 -ը կրկնվում էին, այսինքն պարգեւատրվել են ընդամենը 48  հոգի:

Իմ այն հարցումներին, թե պարգեւատրված մարդիկ գումարներն  առձեռն են ստացել, թե՝ փոխանցումով, պատասխանեցին՝ փոխանցումով, սակայն համապատասխան ցուցակով  վճարման ոչ մի հանձնարարական չներկայացրեցին, որը շատ կարեւոր էր այն առումով, որ ցուցակում ներառված մի շարք աշխատակիցների ազգանուններ պարզապես չկան 03.03.2014թ. հաստատված տարիֆիկացիայում: Այսինքն դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ պարգեւատրվել են մարդիկ, ովքեր ուսումնական հաստատության   աշխատավարձերի  հաշվառման մատյանում՝ տարիֆիկացիայում  չեն արձանագրված: Ընդամենը  մի քանի օրինակ:

Այսպես. 2014թ. փետրվարին որպես կրթության աջակցության գծով փոխտնօրենպարգեւատրված անձի փոխարեն 2014թ. մարտի  3-ին հաստատված տարիֆիկացիայի մեջ այդ պաշտոնումայլ անձ է արձանագրված, իսկ պարգեւատրվածի ազգանունն ընդհանրապես գոյություն չունի վերոնշյալ տարիֆիկացիայում: Այն հայտնվել է 10.10.2014թ. հաստատված տարիֆիկացիայում:

2013թ. մայիսի 5-ին նույն հրամանով լրիվ դրույքով աշխատանքի են ընդունվել սովորողների հետ  դաստիարակչական աշխատանքների  գծովերկու կազմակերպիչներ այն դեպքում, երբ այդ ժամանակաշրջանի համար հաստատված հաստիքացուցակում նախատեսվել է մեկ դրույք: Ընդ որում երկուսն էլ 2014թ. պարգեւատրվել են, սակայն նրանցից մեկի անունը 30.09.2013թ.  հաստատվածտարիֆիկացիայում կա, մյուսինը՝ չկա, իսկ 03.03.2014թ.  հաստատված տարիֆիկացիայում չկա այն անուն ազգանունը, ով 2014թ. փետրվարին պարգեւատրվել է: Այն հայտնվել է 10.10.2014թ. հաստատված տարիֆիկացիայում:

Պարգեւատրվածների ցուցակում առկա է մի մարդու անուն ազգանուն, ում հրամանը տրվել է դեռեւս 11.09.1986-ն, սակայն ո՛չ  30.09.2013թ., ո՛չ 03.03.2014թ. հաստատված տարիֆիկացիաներում այդ անուն ազգանունը չկա: Այդ անունը հայտնվել է 10.10.2014թ. տարիֆիկացիայում:

Պարգեւատրվածների ցուցակում առկա երկու մանկավարժական աշխատողի անուն ազգանուն գոյություն չունի ոչ մի տարիֆիկացիայում, հետեւաբար գերազանց աշխատանքի համար չէին կարող պարգեւատրվել: Այսպիսով, դպրոցի խորհրդի որոշմամբ պարգեւատրվել են  առնվազն 5 հոգի, որոնց անուններն արձանագրված չեն տվյալ ժամանակահատվածի համար հաստատված ուսումնական հաստատության   աշխատավարձերի  հաշվառման մատյանում՝ տարիֆիկացիայում: Չմոռանանք նաեւ պարգեւատրվածների ցուցակի  չեղած 42-րդ համարին, եղավ առնվազն  6:

Նաեւ հայտնաբերել եմ   պարգեւատրված  5 անուն ազգանուն, որոնք  կան 30.09.2013թ. եւ 03.03.2014թ. հաստատված տարիֆիկացիաներում, իսկ  10.10.2014թ.-ում՝ արդեն չկան: Ստացվում է, որ աշխատանքից ազատվել են  գերազանց աշխատող  միանգամից 5 մանկավարժական աշխատող, ի՞նչ հիմնավորմամբ, սպասում եմ Երեւանի քաղաքապետին ուղղված այս հարցի պատասխանին:

Նշեմ, որ նկատածս  որոշ  փաստերի մասին դեռեւս հունվարին տեղյակ եմ պահել Երեւանի քաղաքապետին խնդրելով, որ վերահսկողության բաժինը ստուգի  այդ փաստերը: Պատասխանը եղել է՝ ամեն ինչ ճիշտ է: Ստիպված եմ  հրապարակել վերոնշյալփաստերը, որոնք վերահսկողությունը պետք է գտներ եւ   արձանագրեր: Սրանք միայն մի մասն են այն ամենի, ինչ տեսել եմ 2013թ. եւ 2014թ. հաստատված տարիֆիկացիաներում: Այսինքն իմ կողմից ուսումնասիրությունը շարունակվելու է: Նշեմ նաեւ, որ 2014թ. աշնանը այդ դպրոցում ստուգում է իրականացրել նաեւ Կրթության պետական տեսչությունը՝  Ռայա Մաժինյանի գլխավորությամբ եւ  պատկերացրեք՝ ոչ մի թերություն չի արձանագրել, ավելին, տնօրենի գործունեությունը գնահատվել է գերազանց  այն դեպքում, երբ իմ կողմից արձանագրվել են բազմաթիվ խախտումներ, որոնք դպրոցի կադրային քաղաքականությանն են վերաբերում եւԿրթության պետական տեսչությունը պարտավոր էր դրանք տեսնել  ու արձանագրել, ինչպես դա արել են  որոշ դպրոցներում, որոնց մասին վկայում են Երեւանի բոլոր  հիմնական դպրոցներում  իրականացված  ստուգումների մասին տեսչության վերլուծությունները: 

Կոռուպցիայի հոտ է գալիս:

Տպել
Ամենաշատ