News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի դիվերսանտներին Բաքու վերադարձնելու հարցում հայտարարությունների այն կողմ որեւեւէ այլ զարգացում չի կարող տեղի ունենալ այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն անմիջական ուղերձ չի հղվել։ Այս մասին փետրվարի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեյն Փսակիի այն հայտարարությանը, թե ադրբեջանցի դիվերսանտներին պետք է վերադարձնել Բաքու։

Ըստ քաղաքագետի՝ հայտարարության հասցեատերը այն կողմը չէր, որը պատասխանատու է դիվերսանտների հետագա ճակատագրի համար եւ որը նրանց հանդեպ իրավական ակտեր է ընդունել։ Մինասյանը հասկանալի է համարում, որ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը նման հայտարարություն է արել Բաքվում։ «Պատահական չէ, որ Նուլանդը Երեւանում մի փոքր այլ բնույթի հայտարարությամբ հանդես եկավ։ Այլ հարց է, որ ելնելով դիվանագիտական նկատառումներից՝ նա չէր կարող հերքել այն, ինչ արդեն ասել էր Բաքվում»,- նշեց քաղաքագետը։

Ըստ նրա՝ այս հարցը հայտարարություններից այն կողմ այլ զարգացում չի ստանա։ «Այդ մարդիկ ռազմագերիներ չեն։ Նրանք քաղաքացիական անձանց դեմ հանցագործություն են  կատարել ճակատային գծից շատ հեռու։ Համապատասխանաբար, նրանց հանդեպ չեն կարող կիրառվել այն համաձայնագրերը, որոնք կիրառվում են ռազմագերիների հանձնման դեպքում»,- եզրափակեց Սերգեյ Մինասյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ ոստիկանությունը տարածել էր, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը  եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով:  Տվյալ անձինք հատուկ առաջադրանքոց տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել:

Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ 22 տարվա ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ