Ուսուրիական ծոցում ափից պոկված սառցաբեկորի վրա փոկեր են եղել, այլ ոչ ձկնորսներ, որոնց օգնության էին շտապել տեղի փրկարարները: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սառցաբեկորը 15 ձկնորսների պոկել է ափից, եւ ԱԻՆ աշխատակիցները մեկնել են օգնության:
«Օդից հետեւելով՝ ոչ մեծ սառցակտորների վրա հայտնաբերվել են փոկերի խմբեր, որոնց ականատեսները շփոթել են ձկնորսների հետ»,- հայտնել են ԱԻՆ տեղի կառույցում: