News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ինչ-որ ժամանակ Հայաստանի ԿԲ-ն « էր սահմանում հայկական դրամի պաշտոնական փոխարժեքը»։ Այսպիսով՝ այդ գերատեսչությունն էր «որոշում» դրամի փոխարժեքը։ Դա հիշում են բոլորը։ Իսկ նրանց համար, ովքեր չեն հիշում, նշենք, որ անցյալ տասնամյակի ընթացքում դրամը ԱՄՆ դոլարի հանդեպ կայունացել էր գրեթե 1.9 անգամ։ 

Այժմ Կենտրոնական բանկի գործառույթը նվազել է եւ սահմանափակվում է «արժութային շուկաներում» դրամի միջին փոխարժեքը հրապարակելով։ Արժութային շուկաները մեր երկրում ներկայացված են միակ NASDAQ OMX Armenia ֆոնդային  բորսայի տեսքով։ 

Սկզբունքորեն, դրամի միջին արժեքի եւ նրա փոխարժեքի միջեւ որոշակի ներդաշնակություն պիտի լինի։ Այդ ներդաշնակության կապակցությամբ բերենք դոլարի առքի գնի որոշ տվյալներ։ Սկզբում նշենք, որ դրամի միջին փոխարժեքը հրապարակվում է ժամը 16։00-ի սահմաններում եւ աշխատանքային օրերին։

Այսպես՝ փետրվարի 21-ին ժամը 18։00-ից մինչեւ փետրվարի 25-ը ժամը 12։00-ն ընկած հատվածում Հայաստանում ԱՄՆ դոլարի արժեքը նվազել էր .032 դրամով։ Դրանից ելնելով՝ կարելի էր ակնկալել փոխարժեքի ադեկվատ նվազում։ Սակայն շատ առեւտրային  բանկեր, ըստ rate.am-ի տվյալների, ուղղակի անտեսեցին այդ շարժը, աննշան, սակայն դրամի կայունացմանն ուղղված երկար սպասած շարժը։

Այս ժամանակահատվածում դոլարի առքի միջին գինը այս փոխանակման կետերում աճեց 0.26 դրամով։ Ընդ որում, Հայաստանի 21առեւտրային բանկերից դոլարի փոխարժեքն ավելացավ 10-ում։ Եւս 2 բանկերում դոլարի առքի գինը նվազեց, իսկ մյուսներում մնաց անփոփոխ։

Նույն ժամանակահատվածում դոլարի  առքի եւ վաճառքի միջեւ տարբերությունը  մեծացավ աննշան 0.1 դրամով։ Սակայն երկու բանկերում այդ ցուցանիշը զգալի աճ գրանցեց՝ 1.5 դրամով, իսկ 4 բանկերում՝ 0.5 դրամով։ Հասկանալի է, որ արժույթի զանգվածային առքուվաճառքի դեպքում դա լրացուցիչ պաշար է ապահովում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ