News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինան կոչել է «այժմյան Բեռլին»: Այս մասին գրում է The Washington Post-ը: Սահակաշվիլին ներկայում ղեկավարում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին առընթեր Բարեփոխումների միջազգային խորհրդատվական խորհուրդը:

WP-ի համար գրած ակնարկում Սահակաշվիլին նշել է, որ Ուկրաինան Եվրոպայի խոշորագույն երկիրն է: Վրաստանի նախկին նախագահի խոսքով, ներկայում Ուկրաինայում որոշվում է, արդյո՞ք հետխորհրդային տարածաշրջանին թույլ կտան ազատվել «անարդյունավետության, կոռուպցիայի, բռնության եւ ձախող կառավարությունների արատավոր շրջանից» եւ ժամանակակից, բաց, ժողովրդավար հասարակություն կառուցել:

Ըստ Սահակաշվիլիի, Ուկրաինան պետք է բոլոր քաղաքացիների համար տնտեսական աճի եւ ժողովրդավարական բարեփոխումների առումով գրավիչ երկրի հաջողակ մոդել դառնա, ինչպես ժամանակին Արեւմտյան Բեռլինն էր «փարոս» Արեւելյան Բեռլինի բնակիչների եւ նրա սահմաններից դուրս ապրող քաղաքացիների համար: Ռուսաստանցիները կապ են զգում Ուկրաինայի եւ նրա ժողովրդի հետ, հաջողակ Ուկրաինան Ռուսաստանին կօգնի փոխվել դեպի լավը՝ ռուս ժողովրդին այլընտրանքային մոդելի հնարավորություն ընձեռելով: Բացի այդ, Վրաստանի նախկին նախագահը հայտարարել է Մոսկվայի դեմ տնտեսական հետագա պատժամիջոցների եւ պաշտպանական սպառազինությունների մատակարարման օգնությամբ Կիեւին աջակցելու անհրաժեշտության մասին:

Հոդվածի հեղինակը հավելել է, որ ուկրաինական բարեփոխումների հաջողությունը Եվրոպայում խաղաղությունը պաշտպանելու լավագույն հնարավորությունն է: Նրա խոսքով, Արեւմուտքը պետք է խոստովանի, որ Ուկրաինան «այսօրվա Արեւմտյան Բեռլինն» ու «ճակատի գիծն է»՝ «ռուսական ռեւանշիզմի» դեմ արեւմտյան արժեքները պաշտպանելու հարցում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սահակաշվիլին Ռուսաստանը կոչել է «ագահ կոկորդիլոս»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ