News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Միջին վիճակագրական բրիտանացին օրական ընդամենը 41 րոպե է ծախսում նախաճաշի, ճաշի եւ ընթրիքի վրա, հաղորդում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով նոր հետազոտության տվյալները:

Միացյալ Թագավորության յուրաքանչյուր երրորդ բնակիչը խոստովանել է, որ արագ է ուտում աշխատանքի վայրում շատ զբաղված լինելու պատճառով:

Աշխատանքային սեղանի առջեւ նախաճաշում է հարցվածների 16 տոկոսը, ճաշում է  30 տոկոսը: Եվս 4 տոկոսը նաեւ ընթրում է աշխատավայրում:

Նախաճաշի վրա ծախսվում է մոտ 8 րոպե, ճաշի վրա՝ 13 րոպե 45 վայրկյան, իսկ ընթրիքի վրա՝ 19 րոպե 27 վայրկյան, հաղորդում է Gazeta-ն:

Գասթրոէնթերոլոգ դոկտոր Անթոն Էմանուելը նախազգուշացրել է, որ շատ արագ սնվելը, ոչ բավարար ծամելը կարող է մարսողական խնդիրների պատճառ դառնալ:

Հարցմանը մասնակցել է ավելի քան 2 հազար մարդ: Առավել հաճախ սնվելիս շտապում են 24-44 տարեկան բրիտանացիները: Նախաճաշի վրա նրանք ծախսում են 6 րոպե 35 վայրկյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ