News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունիսին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում զբոսաշրջիկների համար նոր ժամանցի վայր կբացվի՝ ստորջրյա սաֆարի:

Սաֆարին նախատեսված է 4 ժամվա համար: Այդ ընթացքում զբոսաշրջիկներին կառաջարկեն էքսկուրսավարի ուղեկցությամբ Յաս կղզու մոտ սուզվել ջրի մեջ, իսկ տեղատվության ժամանակ՝ զբոսնել ափին:

Ըստ Travel-ի, սաֆարի-տուրին մասնակցելու համար պրոֆեսիոնալ դայվեր լինելու կարիք չկա: Մեկ խմբում 2-8 հոգի կներառվի, իսկ շրջագայությունը կարժենա 80 դոլար՝ մեկ անձի համար: Սուզվելու համար նախատեսված սարքավորումները, սնունդն ու ջուրը զբոսաշրջիկը պետք է իր հետ տանի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ