News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ ԴԱՀԿ ծառայության պատվիրակության աշխատանքային այցի առաջին օրը կայացել է հանդիպում Սերբիայի Հանրապետության նախագահական նստավայրում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԴԱՀԿ-ից: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին և պատվիրակության անդամներին ընդունեց Սերբիայի Հանրապետության Նախագահի խորհրդական պարոն Օլիվեր Անտիչը:

Հանդիպման սկզբում ողջունելով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին և պատվիրակության անդամներին` պարոն Անտիչն ընդգծել է, որ պատիվ ունի ընդունելու բարեկամական երկրից բարեկամական երկիր ժամանած պատվիրակությանը և կարևորեց երկու երկրների միջև տարբեր մակարդակներով փոխադարձ կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Նախագահի խորհրդականն անդրադարձել է նաև հարկադիր կատարման գործառույթի նշանակությանը յուրաքանչյուր երկրում արդարադատության պատշաճ իրականացման գործընթացում:Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն իր հերթին ներկայացրել է ՀՀ հարկադիր կատարման ծառայության գործառույթները, տեղը և դերը պետական մարմինների համակարգում, ինչպես նաև այլ պետությունների համապատասխան ծառայությունների հետ համագործակցության ներկայիս շրջանակները և զարգացման հեռանկարները:

Միհրան Պողոսյանը հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ ՀՀ ԴԱՀԿ ծառայությունը միջոցներ է ձեռնարկում համագործակցության համար իրավական հիմքերի ձևավորման ուղղությամբ, և տեղեկացրել, որ սույն աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում է նաև Սերբիայի հարկադիր կատարողների ազգային պալատի հետ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրում:

Սերբիայի Հանրապետության Նախագահի խորհրդականի խնդրանքով Միհրան Պողոսյանը մանրամասն ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նախապատրաստական միջոցառումները:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տեղեկացրել է, որ իր հերթին Ծառայությունը հրավերներ է ուղարկել շուրջ 35 երկրի հարկադիր կատարման համապատասխան ծառայությունների ղեկավարներին՝ սույն թվականի ապրիլի 26-ին այցելելու Հայաստան և ծառայության հետ միասին հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Տպել
Ամենաշատ