News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ոստիկանության սերժանտի զենքը հափշտակելու եւ պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Իսպիրյանը 2014 թվականի հոկտեմբերի 22-ին մուտք է գործել Ապարան-Երեւան ջրագծի վրա տեղակայված պահակակետ, որտեղ ծառայությունն իրականացնում են ոստիկանության աշխատակիցները, եւ պատանդ վերցրել ոստիկանության սերժանտին։

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համաձայն, ոստիկանության ծառայողի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ Իսպիրյանը հափշտակել է ոստիկանին ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը, ապա նախապես իր հետ վերցրած պարանով կապել նրա ձեռքերը եւ վերցրել որպես պատանդ։ Վերջինիս ազատ արձակելու դիմաց պահանջել է կալանքից ազատ արձակել նախնական կալանքի տակ գտնվող իր եղբորը, ով մեղադրվում է ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ։

Բանակցությունների ընթացքում տեսնելով, որ իր հանցավոր մտադրությունը ձախողվում է, եւ ոստիկանության աշխատակիցներն արդեն իսկ շրջապատում են՝ պատանդ վերցրած ոստիկանին թողնելով պահակետում՝ Իսպիրյանը դիմել է փախուստի։ Բացատրական աշխատանքների արդյունքում՝ ժամեր անց նա հանձնել է հափշտակած հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ս.Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 218-րդ հոդվածի մասի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով:

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, եւ գործն ուղարկվել է դատարան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ