News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ընտանի կենդանիներ պահող մի խումբ քաղաքացիներ այսօր՝ փետրվարի 25-ին, երթով գնացել են քաղաքապետարան՝ իրենց բողոքը հայտնելու Երեւան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու եւ հաշվառելու նոր կանոնի դեմ, որով յուրաքանչյուր ընտանի կենդանու համար Երեւանի բնակիչը պարտավորվում է քաղաքապետարանին տարեկան 5000 դրամ վճարել։

«Մեզ զանգում են, պահանջում, ահաբեկում, որպեսզի վճարենք այդ 5000 դրամները, ասում են, որ դատի կտանք, ձեր կենդանուն կվերցնենք: Մարդիկ վախենում են ու կարող են հրաժարվել իրենց կենդանիներից»,- NEWS.am-ին ասաց ակցիայի կազմակերպիչներից Գոհար Մանուշակյանը:

Նոր հարկատեսակը, ըստ ակցիայի կազմակերպիչների, կհանգեցնի նրան, որ մարդիկ կսկսեն ավելի քիչ ընտանի կենդանիներ պահել, բայց ամենաշատը կտուժեն կենդանասեր այն քաղաքացիները, որոնք իրենց միջոցներով հոգ են տանում թափառող շների մասին՝ ապաստան տալով դրանց, ստերջացնելով եւ պատվաստելով։

«Մենք ինչի՞ պետք է վճարենք գումար: Մենք հոգում ենք այդ կենդանիների կարիքները ու դրան գումարած պետք է հարկ վճարենք պետությանը»,- ասաց Գոհար Մանուշակյանը։

Քաղաքացիներին հետաքրքրում է՝ որտեղ են ուղղվելու այդ գումարները. «Ասում են՝ դրանք կգնան պուրակները բարեկարգելուն, որպեսզի մեր շներին ման տանք, բայց քաղաքում գոնե մեկ այդպիսի տարածք չկա շների համար։ Մինչեւ կենդանիների կեղտը մաքրելու խնդրին անդրադառնալը, թող մաքրեն մարդկանց թողած կեղտերը, զբաղվեն աղբահանմամբ»։

Ակցիայի կազմակերպիչները կասկածներ ունեն, որ այդ հարկից ստացված գումարներով փոխանցվելու են «Յունիգրաֆ-Իքս» ընկերությանը, որն ամեն անգամ շահում է Երեւան քաղաքում թափառող կենդանիների վնասազերծման եւ ստերիլիզացման տենդերը։

«Մեզ ժամ ու օր էին ասել, մենք մեր ծրագրով գնացել էինք, սակայն մինչև մրցույթը սկսվելը մեզ հայտնեցին, որ այն տեղի չի ունենա: Բայց նույն պահին վերևում մրցույթը տեղի է ունեցել, ներկայացրել են՝ իբր ոչ մի հայտատու չի ներկայացել, և «Յունիգրաֆ-Իքսը» նորից շահել է տենդերը»,- NEWS.am-ին ասաց կենդանիների «Դինգո թիմ» ՀԿ ներկայացուցիչ Գոհար Մանուշակյանը։  

Բողոքի ակցիայի մասնակիցները Երևան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու եւ հաշվառելու վիճահարույց կանոների վերաբերյալ իրենց հարցերը շարադրել էին քաղաքապետին ուղղված նամակում, որն ակցիայի վերջում հանձնեցին քաղաքապետարան։

Ակցիայի մանսակիցները հայտարարեցին, որ չեն պատրաստվում վճարել տարեկան 5000 դրամը եւ կբողոքեն այնքան, մինչեւ բավարարվեն իրենց պահանջները։ Վաղը նրանք իրենց բողոքը կհայտնեն կառավարության շենքի մոտ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ