News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Թեքսաս նահանգի համալսարանը հրապարակել է հանրահայտ կոլումբիացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարիսա Մարկեսի արխիվի դիմաց վճարած գումարի չափը։ Համալսարանը արխիվի համար վճարել է 2.2 մլն դոլար։ Այս մասին չորեքշաբթի AP գործակալությանը հայտնել է համալսարանի՝ Գարի Ռենսոմի անվան հետազոտական կենտրոնի ներկայացուցիչը։

Ուսումնական հաստատությունը երկար ժամանակ կտրականապես հրաժարվում էր նշել 2014թ. նոյեմբերին ձեռք բերած արխիվի վաճառքի գումարի չափը։ Համալսարանը դիմել էր նահանգի գլխավոր դատախազին՝ խնդրելով գաղտնիության կնիք դնել այդ տեղեկության վրա, սակայն գլխավոր դատախազը այլ որոշում էր կայացրել եւ պարտադրել ուսումնական հաստատությանը հրապարակել գործարքի գումարի չափը, գրում է ՏԱՍՍ-ը։

Թեքսասի համալսարանի կողմից Մարկեսի արխիվի ձեռքբերումն արժանացել էր Կոլումբիայի կառավարության եւ Մեքսիկայի իշխանությունների սուր քննադատաությանը։ Նշենք, որ Մարկեսը վերջին տարիներին ապրել է Մեքսիկայում, որի իշխանություններն էլ իրենց դժգոհությունն են հայտնում այն կապակցությամբ, որ արխիվը պատկանելու է այն պետությանը, որի հանդեպ Մարկեսը առանձնապես համակրանք չէր տածում եւ  հաճախ քննադատում էր։

Մեքսիկայում բնակվող գրողի հարազատները, որոնք էլ հենց վաճառել են այդ փաստաթղթերը Թեքսասի համալսարանին, պնդում են, որ դրանց դիմաց առաջարկվող գինը չի եղել այն վճռորոշ գործոնը, որի պատճառով իրենք այդ նյութերը տրամադրել են ԲՈՒՀ-ին։  Կարեւոր դեր է խաղացել ամերիկյան ուսումնական հաստատության հեղինակությունը, քանի որ այն աշխարհում գրական արխիվներ ունեցող ամենախոշոր հաստատություններից է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ