News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայկական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած երկարամյա ակնառու վաստակի համար, ինչպես նաեւ ծննդյան հոբելյանի առթիվ` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նառա Շլեպչյանը պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարգեւը նրան է հանձնել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 23-ին, հեռախոսազրույց էր ունեցել հեռուստահաղորդավար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանի հետ՝ շնորհավորել նրան ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ:

Նա մասնավորապես նշել էր. «Ձեր անվան հետ են կապվում հայկական հեռուստատեսության ծնունդն ու առաջին եթերը: Ձեր համակրելի կերպարն ու հաղորդավարական առինքնող ձայնը երկար տարիներ էկրանից ուղեկցել են Հայաստանի հեռուստադիտողների մի քանի սերունդների»:

Հաղորդավար Նառա Շլեպչյանը 1956թ. նոյեմբերի 29-ից, Հայաստանի հեռուստատեսության ստուդիայի բացման առաջին օրը, աշխատել է որպես հաղորդավար եւ եղել է Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարը: Հեղինակել եւ վարել է բազմաթիվ եւ բազմաբովանդակ ծրագրեր:

Տպել
Ամենաշատ