News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը փոխհատուցում կվճարի հակառակորդի կրակահերթից Տավուշի մարզի գյուղերին հասցված վնասը։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է փետրվարի 26-ին կայացած Կառավարության նիստին։ Վնասված տների եւ գույքի դիմաց փոխհատուցման համար կտրամադրվի 6 մլն 338 հազար դրամ (13.3 հազար դոլար)։

Փոխհատուցումը կվճարվի հունվարի 5-12-ը թշնամու կրակահերթից տուժած սահմանամերձ գյուղերի բնակիչներին (Բերքաբեր, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Չինարի ու Պառավաքար)։

Ընդհանուր առմամբ վնասվել էր 134 բնակչի գույք, որոնցից 66-ը Բերքաբերում։ Վնասվել էին մարդկանց տներն ու մեքենաները։

Կառավարությունը նաեւ վերջնականապես հաստատել է սահմանամերձ համայնքների բնակիչների գազի, լույսի եւ ոռոգման ջրի ծախսը փոխհատուցելու մասին որոշումը՝ բյուջեից հատկացնելով 928 մլն դրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ