News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հարավային երկաթուղու (առավել հայտնի որպես Իրան-Հայաստան երկաթուղի) շինարարության միջոցառումների գրաֆիկն ընդունելու մասին որոշումը հետաձգվել է 2 ամսով։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է փետրվարի 26-ին կայացած Կառավարության նիստի ժամանակ։

Համաձայն որոշման գրավոր հիմնավորման՝ որոշումը կայացվել է՝  ելնելով փաստաթղթում կոնցեսիոների կողմից առաջարկած փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունից։

Նշենք, որ նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմեց տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին՝ հարցնելով, արդյոք հույս ունե՞նք։ Բեգլարյանն իր հերթին նշեց, որ հույս միշտ էլ ունեն։

«Հույսով հո չենք ապրի հարյուր տարի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ 2014թ. օգոստոսին Կառավարությունը հաստատել էր երկաթգծի ուղին։ Ակնկալվում է, որ այն Իրանի սահմանից, Հայաստանի հարավային լեռնային հատվածով պետք է հասնի մինչեւ Սեւանա լիճ, որտեղ կմիանա գործող երկաթուղուն։ Երկաթգծի կոնցեսիոներ պետք է դառնա Դուբայում գրանցված «Ռասիա ՖԶԷ»  ներդրումային ընկերությունը։ 

Համաձայն Հայաստանի տրանսպորտի նախարարության՝ նախագծի արժեքը կարող է կազմել 3.5 մլրդ դոլար։ Շինաշխատանքների մոտավոր ժամկետը կկազմի 6 տարի, հետգնման ժամկետը 28 տարի, իսկ շահագործման ժամկետը՝ 50։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ