News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել ամուսնական դավաճանության համար նախատեսված քրեական պատիժը։ Այս մասին գրում է «Ռենհապ» գործակալությունը։

1953թ. ընդունված օրենքի խախտման համար իրավախախտը կարող էր ազատազրկվել 2 տարով։ Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Հարավային Կորեայում այս ընթացքում դավաճանության համար ազատազրկվել է շուրջ 100 000 մարդ, գրում է Gazeta-ն։

Օրենքը չեղյալ հայտարարելու հնարավորությունն արդեն քննարկվում է դատարանում, սակայն, չնայած այն հանգամանքին, որ 2008թ. այդ առաջարկը պաշտպանություն էր ստացել 5 դատավորների կողմից, ամուսնական դավաճանությունը այնտեղ շարունակվում էր հանցագործություն համարվել։

«Ռենհապ» գործակալության տվյալներով՝ օրենքի չեղարկումը արտահայտում է փոփոխությունները հարավկորեական հասարակությունում, որտեղ սկսել են ավելի շատ գնահատել ազատ ընտրության իրավունքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ