News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վերաքննիչ ատյանի դատարանը ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի հարցով որոշումը կհրապարակի մարտի 10-ին։ Հիշեցնենք, որ դատավոր Նորայր Գրիգորյանի նախագահությամբ դատական նիստը կայացավ փետրվարի 26-ին (ֆոտոռեպորտաժ

Փաստաբաններն ու պաշտպանյալները ներկայացրեցին իրենց բողոքները։

Դատախազ Կարեն Գաբրիելյանը մանրամասն ներկայացրեց այն ինքնաձիգի հետազոտության արդյունքները, որից սպանվել էր անչափահաս Սմբատ Ցականյանը։ Համաձայն առկա ապացույցների՝ Սմբատ Ցականյանին սպանել են այն ինքնաձիգով, որը ձերբակալման պահին  հայտնաբերվել է Դիլհամ Ասկերովի մոտ։ Ըստ դատախազի՝ ազգային ատելության հողի վրա կատարված սպանության հանգամանքն ապացուցում է այն փաստը, որ Ասկերովը անչափահասին սպանելուց  հետո Գուլիեւին ասել է. «Դու խղճում ես հայ տղային»։

Ինչ վերաբերում է Գուլիեւի ցուցմունքին, թե ինքը չգիտեր, թե որտեղ է գտնվում Քարվաճառը, դատախազը հիշեցրեց, որ Գուլիեւը՝ որպես Ղարաբաղյան պատերազմի մասնակից, պետք է իմանար, որ հակառակորդի դիրքերից այն կողմ չի կարող չեզոք գոտի լինել։ Անդրադառնալով այն հանգամանքին, թե Սմբատ Ցականյանը իբր թե ինքնակամ է գնացել դիվերսանտների հետ, դատախազը նշեց. «Դժվար է պատկերացնել, որ 16-ամյա տղան ամեն ինչ թողել է եւ ինքնակամ գնացել է 3 անծանոթ տղամարդու հետ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ ոստիկանությունը տարածել էր, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը  եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով:  

Տվյալ անձինք հատուկ առաջադրանքոց տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել:

Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ 22 տարվա ազատազրկման:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի  NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ