News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի հարցազրույցը NEWS.am գործակալությանը:

Ադրբեջանի երկու քաղաքացիների նկատմամբ դատական գործընթացը սպասելի արձագանք ունեցավ ադրբեջանական մամուլում, որտեղ փորձում են իրավիճակը խեղաթյուրված ներկայացնել: Ինչպե՞ս եք կմեկնաբանեք տեղի ունեցողը:

ԼՂՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը առկա ծանրակշիռ ապացույցների հիման վրա վճիռ է կայացրել՝ քաղաքացիներ Դիլհամ Ասքերովին եւ Շահբազ Գուլիեւին մեղավոր ճանաչելով առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ:

Ինչպես դա հատուկ է բոլոր քաղաքակիրթ երկրներին, ամբաստանյալներին հնարավորություն է տրվել բողոքարկել այդ որոշումը Վերաքննիչ դատարանում: Դատական գործընթացն ընթանում է շատ թափանցիկ, բաց, բոլոր հետաքրքրվողները, այդ թվում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ցանկության դեպքում, կարող են ներկա լինել այդ նիստերին: Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող ամբաստանյալներին իրավունք է տրվել բողոքարկել բոլոր ատյաններում, ինչպես դա նախատեսված է ԼՂՀ օրենսդրությամբ: Երբ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի, նրանք կարող են դիմել երկրի նախագահին՝ ներման խնդրանքով: Դա նրանց իրավունքն է: Դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո, դատապարտյալները կկրեն իրենց պատիժը:

Մամուլում ենթադրություն է շրջանառվում, որ ամբաստանյալներից մեկը ՌԴ քաղաքացի է: Ի դեպ, Բաքվում ՌԴ դեսպանատունը հերքել է այդ պնդումը: Դուք տվյալներ ունե՞ք ամբաստանյալների քաղաքացիության մասին:

Արդարադատություն իրականացնելիս քաղաքացիությունն, իմ կարծիքով, նշանակություն չունի: Կա Քրեական օրենսգիրք, կա միջազգային օրենսդրություն: Դրանք են որոշում քաղաքացու պատասխանատվությունը, ոչ թե քաղաքացիությունը:

Հետագայում Ասքերովն ու Գուլիեւը կարո՞ղ են դիմել Եվրոպական դատարան:

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային օրենսդրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթների համաձայն, ՄԻԵԴ-ին դիմելիս ապրելու տարածքի կարգավիճակը նշանակություն չունի: Միաժամանակ, մարդու քաղաքացիությունը նրա իրավունքների իրականացման համար նույնպես որոշակի նշանակություն չունի: ԼՂՀ Սահմանադրությունը նաեւ ենթադրում է, որ եթե մարդը սպառել է ներպետական բոլոր ատյանները, կարող է դիմել վերպետական մարմիններին: Այլ հարց է, որ գործնականում ԼՂՀ քաղաքացիներին չի հաջողվում հասնել մինչեւ ՄԻԵԴ: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատասխանատվությունից չեն խուսափում, եւ պատրաստ են ՄԻԵԴ-ում որպես պատասխանող կողմ հանդես գալ: Սակայն ՄԻԵԴ-ը տարբեր՝ ոչ պաշտոնական, մտացածին պատճառաբանություններով հրաժարվում է ԼՂՀ քաղաքացիներից հայցեր ընդունել: Փաստորեն, խոսքն այն մասին է, որ նման հայց վարույթ ընդունելն անուղղակիորեն կնշանակի պետության ճանաչում:

Վերոնշյալ անձինք կարո՞ղ են ներառվել «գերի» բնորոշման մեջ:

Ոչ մի դեպքում: Ձերբակալությունը տեղի չի ունեցել ռազմական գործողությունների ժամանակ, նրանք չեն գերեվարվել: 1992 թվականին Ղարաբաղի Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել Ժնեւի կոնվենցիաների եւ Արձանագրությունների ճանաչման մասին: Հետագայում գերիների փոխանակման եւ փոխանցման դեպքեր են եղել: Բայց այս դեպքում խոսքը գերիների մասին չէ: Խմբի անդամներն ապօրինաբար հատել են Լեռնային Ղարաբաղի սահմանը՝ հատուկ նպատակով: Նրանց «խղճի» վրա է մարդկանց մահը, այդ թվում՝ անչափահաս երեխայի: Նրանց այցի նպատակի մասին են խոսում առգրավված տեսագրության կադրերը: Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին. Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները բավական հաճախ են այցելում այդ անձանց, նամակների փոխանակում է կատարվում: Սակայն, ի տարբերություն ԼՂՀ-ի, Ադրբեջանում ամեն կերպ խոչընդոտում են ազգությամբ հայ քաղաքացիներին ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների այցելություններին: Բազմաթիվ են ադրբեջանական բանտերում հայ գերիների զոհվելու դեպքերը:

Իմ կողմից ընդգծեմ, որ ղարաբաղյան կողմը պատրաստ է իրականացնել օրենքով նախատեսված դատապարտվածների բոլոր իրավունքները: Վստահ եմ, որ Ասկերովի եւ Գուլիեւի նկատմամբ դատավարությունն ապագայում հակառակորդի իրավունքների պահպանման եւ համարժեք վերաբերմունքի օրինակ կհանդիսանա:

Ասկերովի եւ Գուլիեւի գործով դատավճիռը մեկնաբանությունների առիթ դարձավ այդ թվում՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչների կողմից, որոնք կոչ արեցին Ադրբեջանի նկատմամբ մարդասիրական ժեստ ցուցաբերել։ Ինչպե՞ս եք դա մեկնաբանում։

Իրոք վերջին 10 օրերի ընթացքում այդ հարցի շուրջ մի քանի անգամ կարծիքներ հչեցին։ Նման հայտարարությունների դրդապատճառների մասին կարելի է գլխի ընկել։ Ենթադրում եմ, որ դրանք հնչում են Բաքվի ճնշման տակ;

Մարդասիրական քայլերը նույնպես պետք է իրավական դաշտում լինեն։ Երաշխիքներ են պետք, որ նրանց Բաքվին հանձնելու դեպքում դատապարտյալները իրենց պատիժը կկրեն։ Ռամիլ Սաֆարովի օրինակը վառ ապացույց է այն բանի, թե ինչպիսին են լինելու Ադրբեջանի իշխանությունների գործողությունները։ Մենք մեր փորձից գիտենք, որ հարեւան երկրում նման հանցագործներին հերոսացնում են, մի քանի տարվա աշխատավարձ վճարում եւ կոչումներ շնորհում։  Այնպես որ մտածել, թե այս հանցագործները հայրենիքում իրոք պատիժ կկրեն, առնվազն միամտություն կլիներ։

Կա նաեւ հումանիտար մոտեցում «ցուցաբերելու» մեկ այլ տխրահռչակ դեպք։ Ինչպես գիտեք, անցյալ տարվա նոյեմբերին ադրբեջանական ԶՈՒ-ն խոցել էր հերթական պլանային ուսումնական թռիչքն իրականացնող Ղարաբաղի ուղղաթիռը։ Անձնակազմը ծանր վիճակում էր հայտնվել։ Մարդասիրությունը պահանջում է օգնել մարդուն նման իրավիճակներում։ Սակայն ընթերցողը շատ լավ գիտի, թե բանն ինչով ավարտվեց։ Իսկ որտե՞ղ էր մարդասիրությունը։ Դրա համար էլ մարդասիրությունը մարդասիրություն է , բայց օրենքի շրջանակներում։ Բոլոր  հարցերը պետք է իրավական դաշտում լուծվեն։ Իմիջիայլոց, ադեկվատ պատիժը միաժամանակ կկասեցնի նման «սիրողական զբոսանք» կատարողների հետագա հոսքը։

Ինչ վերաբերում է վստահության մթնոլորտ ստեղծելու կոչերին, ապա այս կապակցությամբ կարեւոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը ոչ մի դեպքում չի ցանկանում գնալ վստահության ամրապնդմանը։ Սա այն դեպքում, երբ արցախցիները, ի տարբերություն ադրբեջանցիների,  նրանց հանդեպ ատելություն չեն տածում։

Այնտեղ հայերի հանդեպ ատելությունը սահմաններ չունի։ Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ «յան» վերջավորությամբ ազգանուն ունեցող մարդիկ այդ երկիր մուտք գործելու շանս չունեն։

Կոչերից բացի, իրականում տեղի ունեցածը պարզելու համար այլ քայլեր ձեռնարկվո՞ւմ են։ Օրինակ, ԱՄՆ Պետդեպի կողմից իրավական հիմնավորումներին կամ փաստաթղթերին վերաբերող որեւէ հայց ստացե՞լ եք։

Որքանով որ ես եմ տեղյակ, այս պահի դրությամբ այդ գործի փաստաթղթերի առնչությամբ որեւէ հայց արդարադատության գծով չի ստացվել։

Զրուցեց Մարիամ Լեւինան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ