Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Նոր Արմավիր գյուղից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Սարգիս Խ.-ին: Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է ծխախոտի փայլաթղթե փաթեթ` չորացված, մանրացված դեղնականաչավուն սուր հոտ ունեցող կանեփանման զանգվածով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել են դատաքիմիական եւ տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: