News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«Նախարար, կարտոֆիլն ու աղջիկը իրարից չես տարբերում», «Նախարար, Ձեր երեխեքին էլ է կարտոֆիլ մեծացրել», «Պահանջում ենք ներողություն խնդրել ՀՀ բոլոր աղջիկներից» «Կարտոշկեն դու ես» «Je suis կարտոլ» գրություններով պաստառներով մի խումբ քաղաքացիներ  այսօր՝ փետրվարի 26-ին, հավաքվել էին Կառավարության շենքի մոտ ու ՀՀ գյուխնախարար Սերգո Կարապետյանից պահանջում էին ներողություն խնդրել փետրվարի 24-ին Շիրակի մարզի համայնքապետերի ու ֆերմերների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած «Կարտոֆիլն էլ աղջկա պես է, առաջին ուզողին տվեք» հորդորի համար։

«Մենք պահանջում ենք, որ նախարարը եւ մյուս պաշտոնյաները ուշադիր լինեն իրենց խոսքում եւ իրենց պաշտոնական ելույթների ժամանակ որեւէ վիրավորական արտահայտություն թույլ չտան որեւէ քաղաքացու նկատմամբ։ Թող նախարարը հանդես գա պաշտոնական պարզաբանմամբ եւ հետո ներողություն խնդրի իր արած հայտարարության համար»,-ասաց ակցիայի մասնակից Արման Ղարիբյանը։

Նրա խոսքով՝ գյուղնախարարությունից կապվել են իրենց հետ եւ տեղեկացրել, որ համացանցում հայտնված տեսանյութը մոնտաժված է, սակայն իրենք պաշտոնական պարզաբանման են սպասում։

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ տոպրակներով եւ սկուտեղով կարտոֆիլ էին բերել ՝ ի նշան բողոքի։

«Սկուտեղով  կարտոֆիլը խորհրդանշական է, որ ինքը ավելի լավ պատկերացնի, միգուցե ասելուց չի պատկերացրել, թող տեսնի՝ ինչի հետ է համեմատել»,-ասաց ակցիայի մասնակից Սուսաննա Հովակիմյանը։

Ակցիայի մասնակիցները Կառավարության շենքից հեռացան առանց որեւէ մեկին հանդիպելու, նրանք այժմ ՀՀ գյուղատնտեսության նախարարության շենքում են, սպասում են նախարարն ընդունի իրենց։

Նշենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փետրվարի 24-ին, հանդիպել էր Շիրակի մարզի համայնքապետերին ու ֆերմերներին, որտեղ իր խոսքում ասել էր. «Կարտոֆիլն էլ աղջկա պես է, առաջին ուզողին տվեք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ